Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական թիվ 10 նիստը 07.11.2022
Սույն թվականի նոյեմբերի 11-ին, ժամը՝ 15:00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում (համայնքի ղեկավարի աշխատասենյակում) տեղի կունենա համայնքի ավագանու հերթական թիվ 10 նիստը: Օրակարգին ծանոթանալ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ 04.11.2022
Վայոց ձորի մարզի սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ: Ձեզ վստահված է բարձր պատասխանատվություն՝ հոգ տանել նրանց մասին, ովքեր չեն կարողանում ինքնուրույն հաղթահարել կյանքի դժվարությունները, ովքեր ունեն բարոյական և նյութական աջակցության կարիք։

Տեղեկատվություն 03.11.2022
ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների․ հ/հ Տարածա շրջան Ծնունդ ների թիվը Կեսար յան հատում ներ...

Վայոց ձորի մարզի երիտասարդական պատվիրակությունը գործընկեր Արխանգելսկի մարզում 02.11.2022
Հոկտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզի երիտասարդական պատվիրակությունը փոխանակման ծրագրի շրջանակներում մեկնել է գործընկեր Արխանգելսկի մարզ, որտեղ մեկնարկել է հետաքրքիր խմբակներով և նախաձեռնություններով հագեցած համատեղ ուսումնաճանաչողական ճամբարը։ Ծրագիրը, որը իրականացվել է Արխանգելսկի մարզի կառավարության ֆինանսավորմամբ, հնարավոր է դարձել սույն թվականի հունիսի 9-ին Ջերմուկ քաղաքում գործընկեր մարզերի միջև ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի իրականացման գործողությունների ծրագրի (2022-2024թթ.) շրջանակներում։

Հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների հետ 01.11.2022
Հոկտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Վայոց ձորի մարզի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը և մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը։ Կոմիտեի ներկայացուցիչները մարզի զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերին ներկայացրին կոմիտեի հիմնական գործառույթները, առաջիկա ծրագրերն ու միջոցառումները:

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում 31.10.2022
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հոկտեմբերի 28-ին ներկա են գտնվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում իրականացվող ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը։ Քաղաքի Գլաձոր հյուրանոցում անցկացվող «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը գազի պայթյունի հետևանքով հյուրանոցի մասնակի փլուզված մասնաշենքում» թեմայով ուսումնավարժությունը ղեկավարել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: