Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

01.06.2023

Հայտարարություն

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

Փորձագետը ներգրավվում է մարզպետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտի գործառույթներն իրականացնելու նպատակով:

1. Աշխատանքային պարտականություններն են՝
1) Իրականացնում է մարզպետի աշխատակազմի գործունեության հրապարակայնության ու աշխատանքների լուսաբանման աշխատանքները.
2) Իրականացնում է մարզպետի աշխատակազմի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցների համապատասխան նյութերի ուսումնասիրման, վերլուծման և անհրաժեշտության դեպքում դրանց oպերատիվ արձագանքի ապահովման աշխատանքները.
3) Իրականացնում է մարզպետի աշխատակազմի, հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ կապերի, համատեղ աշխատանքային միջոցառումների կազմակերպման ու լուսաբանման աշխատանքները.
4) Իրականացնում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների կազմակերպման գործընթացը, այդ թվում` մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մաuնակցությամբ.
5) Իրականացնում է լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների կողմից մարզպետի աշխատակազմին արված հարցումների պատասխանների պատրաստման աշխատանքները սահմանված ժամկետում.
6) Իրականացնում է մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան պաշտոնական էջի տեղեկատվական uպաuարկման աշխատանքները․
7) Իրականացնում է մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների, մարզխորհրդի նիստերի նախապատրաստման և արձանագրման աշխատանքները։
2. Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն.
2) բարձրագույն կրթություն՝ լրագրողի կամ հումանիտար մասնագիտությունների գծով
3) լրագրողի կամ հումանիտար մասնագիտությունների գծով՝ աշխատանքային փորձ.
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
4) հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն)
3. Փորձագետի աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ 6/վեց/ ամիս:
4. Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
5. Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
դիմում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի անունով /կցված է/
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆Ինքնակենսագրություն
6. ◆ Փորձագետի պաշտոնը չի կարող զբաղեցնել այն անձը, ով պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 - 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2023 թվականի հունիսի 6-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժին (ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, 3-րդ հարկ, հեռ.` 0/281/ 2 55 95 էլեկտրոնային փոստի հասցեն՝ vayotsdzor.andznakazm@gmail.com:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53