Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատենք բոլոր լույսերը՝ միանալով <Երկրի ժամը> նախաձեռնությանը

Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատենք բոլոր լույսերը՝ միանալով <Երկրի ժամը> նախաձեռնությանը 20.03.2023

Հարգելի’ վայոցձորցիներ, Հորդորում ենք՝ մարտի 25-ին, ժամը 20:30-ին, միանալով բնապահպանական շարժմանը, մեկ ժամով անջատել էլեկտրականությունը, մոլորակի բնապահպանական խնդիրները նվազեցնելու և ավելի կանաչ ապագա ունենալու նպատակով:

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 20.03.2023

Սույն թվականի մարտի 24-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին գյուղի միջնակարգ դպրոցում, տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու 2023 թվականի հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ

Մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների հետ

Մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների հետ 17.03.2023

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է N զորամաս, որտեղ բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին։

 Սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Ջերմուկի սահմաններում  զոհված զինծառայողների հետմահու պարգևները  նրանց  հարազատներին հանձնելու արարողություն Վայոց ձորի մարզպետարանում

Սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Ջերմուկի սահմաններում զոհված զինծառայողների հետմահու պարգևները նրանց հարազատներին հանձնելու արարողություն Վայոց ձորի մարզպետարանում 16.03.2023

-Անհնար է բառերով նկարագրել մեր հերոսների անհավանական սխրանքները: Նրանք խիզախորեն ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանեցին մեր երկրի սահմանները: Մեր հերոսների հիշատակին արժանի լինելու համար ապրողներիս սրբազան պարտքն է շարունակել նրանց գործը՝ իրենց կյանքի գնով մեզ փոխանցած այս փխրուն խաղաղությունը վերածել կայուն խաղաղության և ամենօրյա գործունեությամբ շենացնել մեր երկիրը՝ ապահովելով գալիք սերունդների խաղաղ ու բարեկեցիկ կյանքը,- նշեց Արարատ Գրիգորյանը:

Ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն Վայոց ձորի մարզում

Ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն Վայոց ձորի մարզում 16.03.2023

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը հայտարարում են՝ Վայք քաղաքում և Մալիշկա բնակավայրում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։

Հանդիպում աշխատանքային այցով Վայոց ձորում գտնվող <Ռասմուսեն Գլոբալ> կազմակերպության նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ

Հանդիպում աշխատանքային այցով Վայոց ձորում գտնվող <Ռասմուսեն Գլոբալ> կազմակերպության նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ 15.03.2023

Մարտի 14-ին Ջերմուկում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը հանդիպել են երկօրյա այցով Հայաստան ժամանած միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-07 17:48:21