Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

21.06.2023

   Սիրելի՛ բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

   Դուք , լինելով Հիպոկրատի երդմանը հավատարիմ, ամեն օր, ամեն ժամ, ամեն պահ ամենայն պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով կատարում եք ձեր սրբազան պարտքը. փրկում եք աշխարհում ամենաթանկը՝ մարդկային կյանքը, բուժում, ապաքինում, նոր հույս ու հավատ, ապրելու նոր ցանկություն հաղորդում մարդկանց...

   Վերջին ժամանակներում աշխարհի և մասնավորապես մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները (համավարակ, պատերազմ և այլն) մեկ անգամ ևս փաստեցին, որ դուք, իսկապես, <<զինվոր>> եք թե՛ ճակատում, թե՛ թիկունքում և անգնահատելի դեր ունեք հոգեպես և ֆիզիկապես առողջ հասարակություն ունենալու պատասխանատու գործում:

   Ցանկանում եմ ձեզ մասնագիտական աշխատանքում նորանոր ձեռքբերումներ, գիտելիքների և հմտությունների կատարելագործում: Ձեր արհեստավարժությամբ շարունակեք գործել հրաշքներ, զարմացնել և հիացնել մեզ, բեկել անհնարին թվացող իրավիճակների ընթացքը։

   Ձեր ազնիվ և բարեխիղճ աշխատանքով նորից ու նորից ապացուցե՛ք, որ, այո՛, սերը դեպի բժշկական արվեստը հենց սերն է մարդկության հանդեպ...
Ապրե՛ք և ապրեցրե՛ք, ժպտացե՛ք և ժպի՛տ պարգևեք , հուսացե՛ք և հուսադրե՛ք, ծառայեցրե՛ք ձեր մարդկային որակները և մասնագիտական կարողությունները մեր երկրի, մեր ժողովրդի բարօրությանը...
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34