Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորի մարզում մեկնարկեց համապետական շաբաթօրյակը 29.04.2023
Վայոց ձորի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը, որին իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել նաև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը։ Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Վայոց ձորի մարզում իրականացվել են սանիտարական մաքրման, աղբահեռացման և տարածքների բարեկարգման աշխատանքներ։

Ամփոփ հաշվետվություն 2023 թվականի ապրիլի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կայացած շաբաթօրյակի վերաբերյալ 29.04.2023
Ամփոփվեցին 2023 թվականի ապրիլի 29-ին համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացվող աշխատանքները, որին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արենի և Եղեգիս համայնքները։

Ապրիլի 27-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ հայտարարելվել էր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր 29.04.2023
Մարզի բնակչության առողջության ամրապնդման, ֆիզիկական զարգացման ապահովման, ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ֆիզիկապես կոփված ու բարոյապես կայուն սերնդի ձևավորմանը խթանելու նպատակով՝ 2023թ. ապրիլի 27-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ հայտարարելվել էր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր:

Համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 27.04.2023
2023 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն-քննարկում 2023 թ-ի ապրիլի 29-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Համապետական շաբաթօրյակ 27.04.2023
2023 թվականի ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Միասին մաքրենք և մաքուր պահենք մեր մարզն ու երկիրը:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24.04.2023
Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար դոկտոր Մարկուս Ռիտերը, մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչները բնակիչների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեցին Եղեգնաձորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։