Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցեց դպրոցի օրհնության արարողակարգին

20.10.2023

   Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոցի օրհնության արարողակարգը, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, բարձրաստիճան այլ հյուրեր։
   Կրթօջախը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և Ասիական բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներով <<Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի>> շրջանակներում, և այս ուսումնական տարվա մեկնարկին իր հարմարավետ և հյուրընկալ հարկի ներքո ընդունել է շուրջ 600 աշակերտ։
   Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոսքում առանձնահատուկ կարևորեց կրթության ոլորտում կատարված ներդրումները՝ որպես պետականաշինության գործընթացի կարևորագույն բաղադրիչ, որոնց արդյունքներն ակնկալվում են պետության ռազմավարության և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ ծրագրերի տեսլականում։
   Գերաշնորհ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը շեշտադրեց երեխայի դաստիարակությունը կամրջող երկու կողմերի՝ ծնողի և ուսուցչի դերը բազմակողմանի զարգացած սերունդ ունենալու գործում և այդ սերնդի՝ իր իմացական թռիչքով երկրի վաղվա լուսավոր ապագան կերտելու հանգամանքը։
   Այնուհետև ՀՀ Զինված ուժերի գնդերեց և Եղեգնաձորի հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը կատարեց օրհնության կարգ՝ նշելով, որ այս օրհնությունը նման է սերմի, և որքան այն խնամենք, այնքան կաճի, կտարածվի։
Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը օրհնեց դպրոցում սովորող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 երեխաներին։
    Թող Աստծո օրհնությունն ու լույսը միշտ լինեն հայկական բոլոր կրթօջախներում․․․

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53