Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Իմ քայլը> հիմնադրամի արձագանքը COVID-19-ին Վայոց ձորի մարզում
10.08.2020
<Իմ քայլը> հիմնադրամը COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում Վայոց ձորի մարզի խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթության հասանելիությանն ուղղված աջակցության ծրագրով 331 պլանշետներ (գրասալիկներ) է տրամադրել մարզի 23 համայնքների 26 հանրակրթական հաստատությունների աշակերտներին: Իսկ 695 ընտանիքի 2036 անչափահաս երեխաների տրամադրել են պարենի մեկամսյա փաթեթներ:
<Մարզի ընտրությունը պատահական չէ. Վայոց ձորը միջազգային ՀԿ-ների սոցիալական ծրագրերից առավելապես քիչ աջակցություն ստացող մարզն է, քանի որ դրանում բացակայում են մարզային գրասենյակները>,- տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից: