Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պլանշետներ՝ ի աջակցություն Վայոց ձորի աշակերտների կրթության հասանելիությանը

05.06.2020

   Կրթությունը և դրա հասանելիության ապահովումն <Իմ քայլը> հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղենիշներից է։ Հենց այս գիտակցմամբ էլ Հիմնադրամը նախաձեռնել ու իրականացնում է Վայոց ձորի խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթության հասանելիությանն ուղղված աջակցություն՝ տրամադրելով 331 պլանշետներ Վայոց ձորի 23 համայնքների 26 դպրոցների:

 Հիմնադրամի սոցիալական թիմի աշխատակիցները, սերտորեն համագործակցելով Վայոց ձորի մարզպետարանի և ընտրված դպրոցների հետ, իրականացրեցին կարիքների գնահատում, որի հիմքով խոցելի խմբի ընտանիքներից կազմվեց շահառու երեխաների ցանկը։

<Որդեգրել ենք հետևյալ սկզբունքը՝ մեկ ընտանիքից մեկ երեխա՝ հնարավորինս ընդարձակելով շահառուների շրջանակը: Պլանշետները տրամադրվելու են դպրոցներին, որպեսզի դպրոցը հնարավորություն ունենա վերահսկելու, որ պլանշետներն օգտագործվեն բացառապես ուսման նպատակով>,- նշում է սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը։

  Մարզի ընտրությունը նույնպես պատահական չէ. Վայոց ձորը միջազգային ՀԿ-ների սոցիալական ծրագրերից առավելապես քիչ աջակցություն ստացող մարզն է, քանի որ դրանում բացակայում են մարզային գրասենյակները:
Պլանշետների բաժանումը կազմակերպվել է համավարակի պայմաններում ՀՀ-ում գործող սահմանափակումների ու անվտանգության նորմերի պահպանմամբ։

  <Իմ քայլը> հիմնադրամն ունի իր տեսլականը Հայաստանի զարգացման համար, մշակել ու իրականացնում է մի շարք կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր։ Ի թիվս այս ծրագրերի, Հիմնադրամը շատ զգայուն է հընթացս առաջացող խնդիրների հանդեպ՝ փորձելով տալ արագ ու արդյունավետ արձագանք: Հետևաբար, COVID-19-ի պատճառով հեռավար ուսուցման անցած դպրոցական կրթական համակարգում առաջացած խնդիրներն անմասն չեն մնացել Հիմնադրամի տեսադաշտից: Անկախ ստեղծված պայմաններից ոչ ոք չպետք է զրկված լինի սովորելու կարևորագույն հնարավորությունից:
 

  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հետամուտ է լինելու, որ պլանշետները ծառայեն դպրոցականների կրթության հասանելիությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40