Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հողերի կառավարում

Հայտերի, դիմումների ձԵՎեր ԵՎ պայմանագրեր

 Ֆիզիկական կամ իրավաբանական անձիք հողի նպատակային նշանակությունը փոխելու համար ՀՀ կառավարության 2011թվականի դեկտեմբերի  29-ի թիվ1918-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն դիմում եմ համապատասխան համայնքի ղեկավարին, ստանալու  համայնքի ավագանու համաձայնությունը, որից հետո, հողաշինական փաթեթը ներկայացվում է մարզպետի նախագահությամբ գործող ,,Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման մարզային հանձնաժողով,,: Դրական եզրակացության արդյուքում այն ուղարկվում է ՀՀ ՏԿՆ  ,,Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական  հանձնաժողով,,: Նշված հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո հողաշինական փաթեթը նույն հաջորդականությամբ հետ է վերադարձվում համայնքի ավագանի, որի որոշումից հետո համայնքի ղեկավարը տալիս է համաձայնություն  հողի նպատակային նշանակությունը խոխելու մասին:

Դիմումատուն  ներկայացնում է.

Դիմում

Հողի սեփականության իրավունքի պետական վկայականի պատճենը

Հողի գլխավոր հատակագծի պատճենը 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչություն:

Տեսչության պետ՝  Մեսրոպ Մեսրոպյան

Հեռախոս՝ (+374281)2.37.13

Էլ.փոստ՝ vayotsdzor.hoghshin@mta.gov.am

Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, մարզպետարանի շենք, 2-րդ հարկ, 205 սենյակ:

Հարգելի՛ բարեկամ,

Կարող եք օգտվել աշխատանքային ֆայլով տեղադրված դիմումի, արձանագրության և պայմանագրի ձևերից:

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 15:06:22