Մարզպետարան
Կառուցվածքը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, առ` 04.12.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ 08.01.2021-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ` Գեղամ Մարգարյան
(+374281) 2-30-50
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի/ այսուհետ` Մարզպետարան/ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության /այսուհետ` Վարչություն/ լիազորություները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով,. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի / այսուհետ` Մարզպետ/ որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ։
2.Վարչությունը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որը ղեկավարում է վարչության պետը։
Վարչության պետը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով։
II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3.Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում`
ա) կազմակերպում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքները, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ.
բ) համակարգում է մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեությունը.
գ) աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին ագրարային ոլորտի տնտեսավարող այլ սուբյեկտներին արտադրության կազմակերպման և զարգացման գործում .
դ) համակարգում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները
ե) համագործակցում է բույսերի պաշտպանության բնագավառում պետական լիազորված մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ .
զ) համակարգում է մարզի տարածքի սերմնաբուծական կազմակերպությունների տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեությունը .
է) համակարգում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.
ը) կազմակերպում և իրականացնում է հակաանասնաճարակային կանխարգելչ և հարկադիր միջոցառումներ կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների , թունավորումների կանխարգելման ու վերացման ուղղությամբ.
թ) կարանտինային հիվադության բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ սահմանված կարգով , համապատասխան տարածքում ` մարզում , համայնքում սահմանում և չեղյալ է հայտարարում կարանտինը .
ժ) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը Մարզի տարածքում.
ժա) բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում համագորչծակցում է պետական լիազորված մաչմնի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
ժբ) վերահսկում է մարզի տարածքում բնապահպանական օրենսդրության կատարումը .
ժգ) աջակցում է արգելոցների , արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության , ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին.
ժդ) համագործակցում է բնապահպանական խնդիրներ և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև քաղաքացիների հետ , մասնակցում է բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակմանը.
ժե) արգելում է լիցենզառուի հանքային իրավունքները, եթե տվյալ տարածքը բնակավայր է.
ժզ) համակարգում է Մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեությությունը և պարբերաբար Մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն.
ժէ) իրականացնում է պետական ծրագրեր` անտառների և անտառային հողերի պահպանության և օգտագործման նպատակով.
ժը) համակարգում է մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքները, ներգրավում է Մարզի վարչական տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայություններին, անտառօգտագործողներին և բնակչությանը .
ժթ) մասնակցում է գյուղատնտեսական և բնապահպանական պետական ծրագրերի մշակմանն ու իրենց իրավասության սահմաններում ապահովում է դրանց իրականացումը և աջակցում է համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայություններին կենդանական աշխարհի պահպանության , վերարտադրության և օգտագործման բնագավառում.
ի) աջակցում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի բերրիության, հողի օգտակար հատկությունների պահպանման, բարելավման և արդյունավետ օգտագործման գործընթացի նկատմամբ.
III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
4.Վարչությունը կազմված է բնապահպանության և գյուղատնտեսության խմբերից։
5.Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Մարզպետարանի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով։
6.Վարչության գործունեությունը համակարգում և վերահսկում է Աշխատակազմի ղեկավարը։
7.Վարչության ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Վարչության պետը։
8.Վարչության պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների, քաղաքացիական ծառայության դասային աստիճանի հետ կապված դրույթները սահմանվում է նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով։