Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը ներկա է եղել Վայքի հիմնական դպրոցում կազմակերպված սպորտլանդիային 06.02.2023
Օրերս Վայքի հիմնական դպրոցում կազմակերպվեց սպորտլանդիա, նվիրված Հայոց բանակի ստեղծման 31-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Հովիկ Մնացականյանը: Մրցող թիմերին և ներկաներին ողջունեցին ու լավագույն թիմին հաջողություններ մաղթեցին մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը և Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը: Դպրոցական թիմերը՝

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը 03.02.2023
2023 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 18։00-ին Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ

Այսօր մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպմանը ներկա էին նաև Երևանում Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն տնօրեն Վահրամ Կարապետյանը և Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը։ Հանդիպման ընթացքում Վայոց ձորի մարզպետը և Ռուսաստանի դեսպանը ընդգծեցին երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների կարևորությունը՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու այդ բարեկամության շարունակական ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ:

Սույն թվականի հունվարի 27-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի միջնակարգ դպրոցում համակարգչային դասարանն անվանակոչվեց սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում զոհված Նահապետ Նվերի Մարգարյանի անունով: Անվանակոչման միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի ուսուցչական անձնակազմը, աշակերտները, զոհված հերոսի հարազատներն ու ընկերները։ Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոնարհումը հայտնեց և երախտիքի խոսք ասաց հերոսի հարազատներին և դպրոցի ուսուցիչներին՝ հայրենիքի նվիրյալ ու անձնազոհ զավակներ դաստիարակելու համար։ Հայ ազգը թշնամու առաջ երբեք չի ընկրկել,- նշեց Արարատ Գրիգորյանը և հավելեց՝ այժմ էլ մի բռունցք դարձած, հայացքը վաղվա խաղաղ օրվան հառած մեջքն ուղղելով առաջ է շարժվում ։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նշեց,

Հունվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 70 երեխաների Սուրբ Ծննդյան ավետիսների կատարումով խորագրով երկրորդ միջոցառմանը, որը տեղի է ունեցել Երևանի համերգասրահում: Համերգին ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին գեղեցիկ միջոցառման համար, որը հնարավորություն ընձեռեց Վայոց ձորի մարզի սահմանամերձ բնակավայրերի երեխաներին համերգով հանդես գալ մայրաքաղաքում և