Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը 28.06.2023

2023թ․ հունիսի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը։ Մեկնարկի արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը,զինվորականներ,ուժային կառույցների ղեկավարներ, ծնողներ, հարազատներ, մտերիմներ։ Մարզպետ Ա․ Գրիգորյանը բարեմաղթանքի խոսք ուղղեց նորակոչիկներին՝ ցանկանալով նրանց անկոտրում կամք, անսասան հավատ , անվտանգ և խաղաղ ծառայություն։ Նա նշեց, որ տղաներն ամենայն պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ կկատարեն իրենց սրբազան առաքելությունը։ Ա․ Գիրգորյանը «պարտավորեցրեց» տղաներին երկու տարի անց վերադառնալ նույն կազմով, նույն բարձր տրամադրությամբ․․․ Նորակոչիկներին բարեմաղթանքի խոսքեր հղեցին բարձրաստիճան այլ այրեր, օրհնեց քահանան։ Խաղաղ երկնքի ներքո անվտանգ ծառայություն հայկական բանակի բոլոր մարտիկներին․․․

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառքի մրցույթ

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառքի մրցույթ 23.06.2023

2023 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 10:30-ին, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի համար։ Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Հայտարարություն Գորոդեցկի ամենամյա միջազգային կինոփառատոնին մասնակցելու վերաբերյալ

Հայտարարություն Գորոդեցկի ամենամյա միջազգային կինոփառատոնին մասնակցելու վերաբերյալ 22.06.2023

Վայոց ձորի մարզի գործընկեր Նիժեգորոդի մարզը հրավիրում է երիտասարդ հայ կինոգործիչներին մասնակցել Գորոդեցկի ամենամյա միջազգային կինոփառատոնին, որը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 15-ից սեպտեմբերի 17-ը

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և փոխմարզպետ Դավիթ Սարգսյանն այցելեցին մարզի բուժհաստատություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և փոխմարզպետ Դավիթ Սարգսյանն այցելեցին մարզի բուժհաստատություններ 22.06.2023

Բուժաշխատողի մասնագիտական օրվան ընդառաջ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հունիսի 21-ին այցելեց Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն՝ շնորհավորելու բուժաշխատողներին, մեկ անգամ ևս տեղում ծանոթանալու աշխատանքներին, խնդիրներին և այլն։ Մարզպետ Ա․ Գրիգորյանն իր խոսքում առանձնահատուկ շեշտեց մեր պետության համար առողջապահական համակարգի արդյունավետ գործունեության կարևորության խնդիրը և բարձր գնահատեց հատկապես դժվարին պայմաններում բուժաշխատողների անձնվեր աշխատանքը։ Մարզի մյուս բուժհաստատություններ այցելեց ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը, ով ևս, շնորհավորելով մարզի բուժաշխատողներին, ցանկացավ մասնագիտական ոլորտում հաջողություններ, ձեռքբերումներ, կատարելագործվելու հնարավորություններ։

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 21.06.2023

Սիրելի՛ բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ: Դուք , լինելով Հիպոկրատի երդմանը հավատարիմ, ամեն օր, ամեն ժամ, ամեն պահ ամենայն պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով կատարում եք ձեր սրբազան պարտքը. փրկում եք աշխարհում ամենաթանկը՝ մարդկային կյանքը, բուժում, ապաքինում, նոր հույս ու հավատ, ապրելու նոր ցանկություն հաղորդում մարդկանց... Վերջին ժամանակներում աշխարհի և մասնավորապես մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները (համավարակ, պատերազմ և այլն) մեկ անգամ ևս փաստեցին, որ դուք, իսկապես, > եք թե՛ ճակատում, թե՛ թիկունքում և անգնահատելի դեր ունեք հոգեպես և ֆիզիկապես առողջ հասարակություն ունենալու պատասխանատու գործում:

Եղեգնաձոր համայնքում տեղի կունենա ավագանու հերթական նիստ

Եղեգնաձոր համայնքում տեղի կունենա ավագանու հերթական նիստ 19.06.2023

Հարգելի՛ քաղաքացիներ․ Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 18։00-ին Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 17:19:06