Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

  Նախադպրոցական ուսումնական հաստատությունները՝ ուշադրության կենտրոնում

Նախադպրոցական ուսումնական հաստատությունները՝ ուշադրության կենտրոնում 15.01.2024

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հունվարի 12-ին մարզպետի խորհրդական Ս․ Հովսեփյանի և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տ․ Պոլուդնիցինայի հետ այցելեց Վայքի թիվ 1 և թիվ 3 մանկապարտեզներ՝ տեղում քննարկելու նախադպրոցական կրթությանն առնչվող մի շարք հարցեր և դիտարկելու շենքային պայմաններն ու առկա նյութատեխնիկական ռեսուրսները։ Շրջայցի ժամանակ Կոլյա Միքաելյանը բարձր գնահատեց ՆՈՒՀ-երի աշխատակիցների կատարած բարդ ու պատասխանատու, բայց միաժամանակ հաճելի աշխատանքը՝ կարևորելով բոլորի պարտականությունները հոգեպես և ֆիզիկապես առողջ փոքրիկներ դաստիարակելու գործում, ինչպես նաև կրթության բոլոր օղակների համաչափ և փոխկապակցված աշխատանքի գործընթացը։

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հանդիպեց Արենի համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հանդիպեց Արենի համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ 12.01.2024

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը Արենիի մշակույթի տանը հանդիպեց Արենի համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․Ասլանյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Ա․ Հարությունյանը, մարզպետի խորհրդականներ Ս․ Հովսեփյանը, Վ․ Թադևոսյանը, Եղեգնաձորի > կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Մ․ Ներսիսյանը ,ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Թարվերդյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ․ Կարապետյանը։

Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը 11.01.2024

Այսօր Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը։ Նորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Ա․ Խաչատրյանը, Բ․ Սողոմոնյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վ․ Խուդավերդյանը, ուժային կառույցների մարզային ղեկավարներ, ծնողներ, ընկերներ, հարազատներ։ Բարձրաստիճան այրերը բարեմաղթանքի և ոգեշնչող խոսքեր ուղղեցին նորակոչիկներին՝ ցանկանալով, որ տղաները մեծ պատասխանատվությամբ, բարձր գիտակցությամբ և արժանապատվությամբ կատարեն հայրենիքի առջև իրենց սրբազան պարտքը։

Այցելություններ նոր կառուցվող դպրոցներ

Այցելություններ նոր կառուցվող դպրոցներ 10.01.2024

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելել է Եղեգիս և Գոմք բնակավայրերում կառուցվող դպրոցներ՝ տեղում շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով։ Նրան ուղեկցել են մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, Վայք և Եղեգիս համայնքների ղեկավարները, Գոմքի և Եղեգիսի վարչական ղեկավարները, դպրոցների տնօրենները։ Երկու դպրոցներն էլ ընդգրկված են ՀՀ կառավարության > ծրագրում և ըստ նախագծային հզորության՝ ապահովելու են շուրջ 100-ական աշակերտի կրթություն /պատվիրատու՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե/։ Այցի ընթացքում քննարկվեցին շինարարական աշխատանքների ընթացքին առնչվող մի շարք հարցեր, կատարվեցին համապատասխան դիտարկումներ, տրվեցին հանձնարարականեր։

ՀՀ Վայոց ձորի  մարզպետ Կոլյա Միքաելյանն  ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը 10.01.2024

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հունվարի 8-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Դավիդ Գոդշմանին, կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Ժելկո Լեժայային, ենթապատվիրակության ղեկավարի տեղակալ Զարինա Ատոժոնբային և Հայկական ԿԽ ընկերության Սյունիքի և Վայոց ձորի մարզային ներկայացուցիչներին։ Մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին ծավալած գործունեության համար՝ նշելով, որ պատկան մարմինները և հասարակության լայն զանգվածները քաջատեղյակ են կազմակերպության գործունեության մասին և բարձր են գնահատում հատկապես ճգնաժամային իրավիճակներում կազմակերպության՝ մարդասիրական առաքելությանն ուղղված, կոնֆլիկտներից տուժած մարդկանց խնդիրների լուծմանը միտված տարաբնույթ ծրագրերի արդյունքները։

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը 09.01.2024

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-08 10:50:21