Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում` կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման նպատակով 21.03.2012

Ս/թ մարտի 21-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման նպատակով տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էր և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը:

Մանկական նկարների ցուցահանդես` Եղեգնաձորում

Մանկական նկարների ցուցահանդես` Եղեգնաձորում 20.03.2012

Հայաստանի պետական պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում մարտի 19 բացվեց > մանկական նկարների ցուցահանդեսը:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐՏԻ 23-ԻՆ 19.03.2012

Սահմանված կարգի համաձայն` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի մոտ 2012 թվականի մարտի 23-ին, ժամը 14-ին, տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն:

  Հայկական հնագույն նվագարաններին նվիրված ֆիլմերի ցուցադրություն` Եղեգնաձորում

Հայկական հնագույն նվագարաններին նվիրված ֆիլմերի ցուցադրություն` Եղեգնաձորում 19.03.2012

Օրերս Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում կայացավ հայկական հնագույն նվագարաններին նվիրված ֆիլմերի ցուցադրություն, որին մասնակցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Միջոցառումը հովանավորել էր Եղեգնաձորի կոմունալ տնտեսության տնօրեն Վալոդյա Սմբատյանը:

Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը 16.03.2012

Մարտի 14-ին Վայոց ձորի մարզում ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին 349 աշակերտներ, մարզի շուրջ 40 դպրոցներից:

Հրդեհներ` Վայոց ձորի մարզում

Հրդեհներ` Վայոց ձորի մարզում 12.03.2012

Ս/թ. մարտի 11-ին հրդեհ է բռնկվել Գետափ գյուղի <<Ղռեր>> կոչվող հանդամասում: Այրվել է մոտ 2 հեկտար խաղողի այգու տարածք: Այրված տարածքի խաղողի այգիները պատկանել են Գետափ համայնքի 6 ընտանիքների: Նույն օրը հրդեհ է բռնկվել նաև Եղեգնաձոր- Երևան միջպետական ճանապարհի 5-րդ կմ-ի հարակից տարածքում: Հրդեհի հետևանքով այրվել է 300ք/մ չոր խոտածածկ տարածք և 2 բարդու ծառ` մասնակի: Հրդեհները մարվել են Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի կողմից:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-26 13:51:58