Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աղբահանության խնդիրները` ուշադրության կենտրոնում 07.08.2012
Այսօր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին փոխմարզպետ Ս. Թարվերդյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ա. Գրիգորյանը, Եղեգնաաձոր, Վայք, Մալիշկա, Գլաձոր, Գետափ, Ագարակաձոր, Վերնաշեն համայնքների ղեկավարները:
ՀՀ Վայոց ձորի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյ գավառի հետ դեռևս 2010 թվականին կնքված համաձայնագրի շրջանակներում 2012 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հրավերով Եղեգնաձոր էին այցելել ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալության պատվիրակության անդամները, որի կազմում էին կուսակալի տեղակալ Շարաֆխանին, Խոյի նահանգապետարանի աշխատակիցներ Ռամազանին և Փայլակ Սահակյանը: Պատվիրակությանը միացել էր նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչ, տնտեսական գծով դեսպանի տեղակալ Դանիշվարը:

Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեցին որակյալ խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ 06.08.2012
Օգոստոսի 3-ին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, նույն ՓԲԸ-ի հարավային տարածքային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը, մարզպետարանի աշխատակազմի և մարզային շահագրգիռ կառույցների, ինչպես նաև մարզի համայնքների ղեկավարներ:
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը 03.08.2012
Ս/թ օգոստոսի 14-ին, ժամը` 11.00-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը:

Հրաժեշտի խարույկ` <Սիրանույշ> ճամբարում 02.08.2012
Խարույկից առաջ ճամբարականների ուժերով ներկայացվեց գրական-երաժշտական կոմպոզիցիա` Գևորգ Էմինի ստեղծագործության հիման վրա: Խարույկը վառելու պատիվը վերապահվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին, իսկ խարույկի շուրջ իշխում էր անկեղծ տրամադրությունը, հնչում էին շնորհակալանքի և հեռանալու ափսոսանքի խոսքեր, թևածում էր ուրախ երգն ու պարը: Երեխաները ճամբարից հեռացան իրենց հետ տանելով անմոռաց հուշեր, գեղեցիկ տպավորություններ ու կրկին վերադարձի սպասումներ:
Քաղաքացիների ընդունելություն` օգոստոսի 10-ին 01.08.2012
Սահմանված կարգի համաձայն` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ 2012 թվականի օգոստոսի 10-ին, ժամը` 14-ին, տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5: Աշխատակազմի ՏՀԿ բաժին


