Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքնային խորհրդակցություն` ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 10.01.2012
2012 թվականի հունվարի 10-ին Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի ֆինանսական և տնտեսական զարգացման վարչության պետը:

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 29.12.2011
Սիրելի հայրենակիցներ, Անկեղծ սիրով ու հարգանքով շնորհավորում եմ վայոցձորցիներիս Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ մեր մարզին առաջընթաց, իսկ մարզի բնակիչներին` բարեկեցություն:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 29.12.2011
2011թ. Վայոց Ձորի մարզպետի մոտ կայացած քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման վերաբերյալ
ՀՀ Վայոց ձորի համայնքներում աճել են տեղական բյուջեների եկամուտների հավաքագրման մակարդակները 29.12.2011
2011 թվականի 11 ամսվա ընթացքում մարզի 44 համայնքների տեղական բյուջերով եկամուտներ են նախատեսվել 936059.1 հազ. Դրամ, տեղական բյուջեներին ամրագրված եկամուտներից հավաքագրվել է 913282.3 հազ. Դրամ, կամ տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրումը կատարվել է 97.6 %-ով, որից սեփական եկամուտներ՝ նախատեսվել է 298722.1 հազ. Դրամ, փաստացի հավաքագրվել է 275937.0 հազ. Դրամ, կամ կատարվել է 92.4 %-ով: Ըստ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ տնտեսական զարգացման վարչության տեղեկատվություն՝ տեղական...

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդես եկավ տարեվերջյան հաշվետվությամբ 26.12.2011
Ամփոփելով 2011թ. աշխատանքները` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց 2011թվականին կատարած աշխատանքների և իրականացրած ծրագրերի հաշվետվությունը, որին մասնակցում էին ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզի համայնքների ղեկավարներ, սպասարկման, արդյունաբերական, մշակութային, կրթական ու առողջապահական հաստատությունների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Կապույտ վառելիքը հասավ Աղավնաձոր 21.12.2011
Երեկ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայքի բնակիչները ցնծության մեջ էին: Կատարվել էր բնակիչների երազանքը` կապույտ վառելիքը մուտք էր գործել Աղավնաձոր: Այդ առիթով գյուղում կազմակերպվել էր հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀՎայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը: