Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵՑ 2011-2012 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ 01.09.2011

  Սեպտեմբերի 1-ին Վայոց ձորի 51 դպրոցներում, 2 բարձրագույն ուսումնական հաստատություններում և պետական քոլեջում հնչեց առաջին զանգը` դասի կանչելով դպրոցականներին և ուսանողներին, իր հետ բերելով նոր հույզեր, բայց նաև բազում հույսեր, ցանկություններ և նպատակներ: Մարզի ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզում տեղակայված զինված ուժերի...

           ՀՀ ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ` ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ` ԻՏԱԼԻԱՅՈՒՄ 31.08.2011

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանն օգոստոսի 20-ից 30-ը  գտնվել է Իտալիայում եւ  մասնակցել է Վենետիկի Կա Սոսկարի համալսարանում կազմակերպված <Միջմշակութային փոխհաղորդակցության հիմնախնդիրները> վերտառությամբ գիտական կոնֆերանսին:     Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սերգեյ Բագրատյանը կոնֆերանսին մասնակցել է <Միգրացիան և մշակութային նույնականացման հիմնախնդիրները> գիտական հոդվածով:...

ՈՒՂԵՐՁ 31.08.2011

  ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ    Հարգելի վայոցձորցիներ, սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,    Ամենաբարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:     Յուրաքանչյուր նոր ուսումնական տարին մի նոր հնարավորություն է` յուրացնելու մեր ոսկեղենիկ այբուբենը,...

ԶԵԿՈՒՑՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ 26.08.2011

  ԶԵԿՈՒՑՈՒՄ   ՎԱՅՈՑ   ՁՈՐԻ    ՄԱՐԶԻ   ԿՐԹՈՒԹՅԱՆ     ՀԱՄԱԿԱՐԳԻ   ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ    ՕԳՈՍՏՈՍՅԱՆ   ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ 25- ը   օգոստոսի    2011 թ .              Խորհրդակցության հարգելի մասնակիցներ։         Ամենամյա...

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 25.08.2011

Օգոստոսի 25-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի կրթության համակարգի աշխատողների աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությունում նախորդ ուսումնական տարվա արդյունքների ամփոփման և նոր ուստարվա խնդիրների մասին զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Խորհրդակցության մասնակիցներին նախօրոք բաժանվել էր քննարկվող հարցերի սեղմագիրը ծանոթանալու և քննարկմանը մասնակցելու համար:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ` ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ 17.08.2011

ՀՀ մշակույթի նախարարության, մարդկային ռեսուրսների «Փյունիկ» համահայկական հիմնադրամի եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվում է «Հայկական ներկապնակ» խորագրով առաջին միջազգային սիմպոզիումը, որի շրջանակներում ՀՀ, ՌԴ եւ Բելառուսի նկարիչներն այցելում են հանրապետության տարբեր մարզեր եւ վրձնում հայկական բնաշխարհի գույներն իրենց մեկնաբանություններով: Սիմպոզիումի ղեկավարն է ՌԴ նկարիչների միության անդամ, միջազգային մրցանակի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-01 14:54:50