Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորի ԲԿ ՓԲԸ-ի բժիշկները` Բերձորում

Եղեգնաձորի ԲԿ ՓԲԸ-ի բժիշկները` Բերձորում 06.11.2012

Նախորդ շաբաթ ՀՀ մարզերի և ԱՀ վարչական շրջանների միջև համագործակցության շրջանակում Արցախի Հանրապետության Բերձորի շրջան են այցելել մասնագետներ` ակնաբույժ, Քիթ-կոկորդ-ականջաբան, Էնդոկրինոլոգ և նյարդաբան` ՓԲԸ-ի տնօրեն Անահիտ Կարապետյանի գլխավորությամբ: Բժիշկերն ընդունել են ընդհանուր թվով 74 հիվանդ անձանց, այդ թվում ակնաբույժին այցելել են 23, քիթ-կոկորդ-ականջաբանին` 15, Էնդոկրինոլոգին` 17, նյարդաբանին` 19 հիվանդ անձիք:

Միջոցառում` <Գրից մինչև գիրք>

Միջոցառում` <Գրից մինչև գիրք> 06.11.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեկու հովիվ, տեր Վազգեն քահանայի մասնակցությամբ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում կայացավ <Գրից մինչև գիրք> գրական-երաժշտական միջոցառումը: Միջոցառումը նվիրված էր գրատպության 500 ամյա հոբելյանին: Դպրոցականների ուժերով բեմականցվել էր Մաշտոցյան գրերի ստեղծման պատմությունից մինչև Հակոբ Մեղապարտ` առաջին տպագիր գրքի հրատարակման պատմական փաստը և հայ գրի ու գրականության զարգացման ընթացքը: Միջոցառմանը մասնակցեում էին...

Քաղաքացիների ընդունելություն` Եղեգնաձոր և Վայք քաղաքներում 05.11.2012

  Սահմանված կարգի համաձայն` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: 2012 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը` 14-ին ընդունելություն կիրականացվի Վայք քաղաքում, նոյեմբերի 9-ին, ժամը` 14-ին` Եղեգնաձորում: Հասցեները` Վայքում` ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղաք Վայք, Շահումյան փողոց, շենք 18: Եղեգնաձորում` ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:  

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Հանրային քաղաքականության ձևավորման և համայնքային զարգացման> երկրորդ համաժողովին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Հանրային քաղաքականության ձևավորման և համայնքային զարգացման> երկրորդ համաժողովին 05.11.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է երկրորդ համաժողովին 2012 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում Քաունթերփարթ ինթերներշնլ Հայաստանի կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ երկրորդ համաժողովը, որի աշխատանքներին մասնակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Համաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ փոխվարչապետ, ՀՀ ՏԿ նախարար Արմեն Գևորգյանը, ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, Քաունթերփարթ ինթերներշնլ Հայաստանի տնօրեն Ալեքս Սարդարը:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 05.11.2012

ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ, ՎԱՅՔ և ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՍԾՏՄ-ՆԵՐՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Վաստակաշատ ուսուցիչների մեծարման երեկո`Վայք քաղաքում

Վաստակաշատ ուսուցիչների մեծարման երեկո`Վայք քաղաքում 02.11.2012

  Հոկտեմբերի 31-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ <Շնորհակալ եմ վաստակիդ համար> խորագրով միջոցառում, որը նախաձեռնել էր Կրթության և գիտության աշխատողների Վայքի տարածքային արհմիության նախագահ Մերի Ջանոյան: Միջոցառումը նվիրված էր Վայքի տարածաշրջանի դպրոցների վաստակաշատ այն մանկավարժներին, ում տարիքև հատել էր 63-ի սահմանը: Մեծարվող մանկավարժների մասին հնչեցին գնահատանքի ու շնորհակալանքի ջերմ խոսքեր:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-20 17:51:55