Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն նվիրված գինու փառատոնին

Խորհրդակցություն նվիրված գինու փառատոնին 03.10.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որի քննարկման թեման ս/թ հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում տեղի ունենալիք գինու փառատոնի և բերքի տոնի կազմակերպչական աշխատանքների հետ կապված խնդիրներն էին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները և <Արենիի փառատոն> հիմադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:  Նույն օրը մարզպետ Էդգար Ղազարյանը և հիմադրամի տնօրեն Նունե Մանուկյանը եղան  Արենի գյուղում և տեղում...

Խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետարանում

Խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետարանում 02.10.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի գինեգործական ձեռնարկությունների ղեկավարները: Քննարկվելիք հիմնական թեման մարզում արտադրված խաղողի բերքի մթերման հետ կապված խնդիրներն էին:  

Մեծարման երեկո` Եղեգնաձորում 02.10.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի տան համերգային դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի երաժշտական կրթօջախի տնօրեն Ֆիլիպ Բալոյանի ծննդյան 60-րդ տարեդարձին նվիրված մեծարման երեկոն:

Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված հանդիսություն 02.10.2012

Հանդիսությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը և ներկայացրել Վայոց ձորի մարզում զբոսաշրջության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

Տեղի կունենա գինու փառատոն և բերքի տոն

Տեղի կունենա գինու փառատոն և բերքի տոն 01.10.2012

Ս/թ հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում տեղի կունենա գինու փառատոն և բերքի տոն: Միջոցառման սկիզբը` ժամը` 12.00: Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու: Հասցեն` Վայոց ձորի մարզ, գյուղ Արենի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 281.6.00.01  

ՏԻՄ ընտրությունների արդյունքները Վայոց ձորում 01.10.2012

Սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզի 30 համայնքներում կայացավ ՏԻՄ ընտրություններ, իսկ 6 համայնքներում` Ջերմուկի քաղաքային և Թառաթումբ, Խաչիկ,Չիվա, Ռինդ, Սարավան գյուղական համայնքներում միայն ավագանու ընտրություններ: Վայոց ձորի ԸԸՀ-ն իր 27.09.2012թ. նիստով հաստատեց տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, ըստ որի` վավեր համարեց 28 համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքները և նշված 6 համայնքներում ավագանու ընտրությունների արդյունքները: Նույն նիստով ԸԸՀ-ն անվավեր ճանաչեց Գլաձոր և Արփի համայնքների ղեկավարների ընտրությունների արդյունքները և նշանակեց վերաքվեարկություն: Մարզում ընդհանուր թվով ընտվել են 213ավագանու անդամներ, որից 10-ը կանայք են:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:24:57