Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վերապատրաստման դասընթացներ բուժաշխատողների, անվճար հետազոտություններ երեխաների համար 16.07.2023
Հուլիսի 14-ին «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնի և ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի համատեղ ծրագրի շրջանակներում Եղեգնաձորի բժշկական կենտրոնում «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնի մանկական նեղ մասնագետները /օրթոպեդ, նյարդաբան, վիրաբույժ, էնդոկրինոլոգ/ զննեցին նախապես գրանցված երեխաներին, խնդիրները քննարկեցին տեղի բժիշկների հետ, տրամադրեցին համապատասխան խորհրդատվություն, այնուհետև անցկացրեցին դասընթաց:

Իրազեկում 14.07.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին անտառամերձ համայնքների բնակչությանը տրամադրվելու է թափուկ վառելափայտ։ > ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 1-ի №419-Ն և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի №23-Ն համատեղ հրամանով հաստատված ցանկում ներառված Վայոց ձորի համայնքների/բնակավայրերի ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով։ Գործընթացի հետ կապված մանրամասներին տեղեկանալու համար հարկ է դիմել համայնքապետարաններին։

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 13.07.2023
Հուլիսի 12-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով գտնվում էր Վայոց ձորի մարզում։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի ուղեկցությամբ նախարարը և մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամներն այցելել են Եղեգիս համայնքի Շատին բնակավայր՝ արջերի կողմից տնային տնտեսություններին հասցված վնասներին տեղում ծանոթանալու և բնակիչների հետ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։

Ծիրանի փառատոն Ջերմուկ համայնքում 13.07.2023
Սիրելի՛ հայրենակիցներ Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Վայոց ձորի մարզում առաջին անգամ անցկացվող Ծիրանի փառատոնին։

Իրազեկում 12.07.2023
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի համաձայն՝ Վայք համայնքի Գոմք և Մարտիրոս բնակավայրերում ս/թ հուլիսի 14-ին, Եղեգնաձոր քաղաքում հուլիսի 21-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, իրականացվելու են > թեմայով ուսումնավարժություններ։ Գործարկվելու են բնակավայրերի շչակները։ Խնդրում ենք չանհանգստանալ։

Եղեգիս համայնքում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը 12.07.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։