Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ 3 ՍԾՏՄ-ՆԵՐՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 06.12.2012
2012թվականի նոյեմբեր ամսին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք քաղաքների ՍԾՏՄ-ների կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները.

Դեկտեմբերի 5-ին Վայքի տուրիզմի կենտրոնում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ներկայությամբ տեղի ունեցավ թեմայով հակակոռուպցիոն միջոցառում: Այն կազմակերպել էին հասարակական կազմակերպությունը և Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնը ծրագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի Վայոց ձորի տարածքային գրասենյակի համակարգողը, Եղեգնաձորի բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի ղեկավարը, ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ:

ՀՊՏՀ-ականներին սիրելի ամսագրի 35-ամյակի առիթով skype ուղիղ տեսակապով շնորհավորեց Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նախկին դեկան Էդգար Ղազարյանը: Իր շնորհավորական խոսքում է.Ղազարյանը մասնավորապես ասաց. : Միակ հանգամանքը, որի համար ցավ եմ ապրում, այն է, որ այսօր, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով չկարողացա ներկա գտնվել ինձ համար շատ կարևոր այդ միջոցառմանը, Ձեզ հետ միասին կիսել իմ ուրախությունը, որի պատճառով էլ չուզեցի անմաս մնալ այսօրվա միջոցառումից և ընտրեցի Ձեզ հետ շփվելու այս տարբերակը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելեց Եղեգնաձորի <Տարոն> տրիկոտաժի ֆաբրիկա 04.12.2012
Դեկտեմբերի 2-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման հինգ ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցելու նպատակով Վայոց ձորի մարզում հյուրընկալված ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկա: Նախարարը տեղում ծանոթացավ ֆաբրիկայում տիրող իրավիճակին և արտադրական հնարավորություններին: Քննարկվեցին ֆաբրիկայի վերագործարկման և հնարավոր աշխատատեղերի ստեղծման խնդիրները:

Գիտաժողով` նվիրված ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման հինգ ամյակին 03.12.2012
Դեկտեմբերի 2-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում, ներկայությամբ` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, ՀՀ կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազան Մկրտչյանի, տեղի ունեցավ խորագրով գիտաժողով, նվիրված` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման հինգ ամյակին: Գիտաժաղովը վարում էր մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, մասնակցում էին մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, դասախոսներ և մասնաճյուղի ուսանողները:
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է պետական պաշտոնյաների էթիկայի խնդիրներին նվիրված համաժողովին 02.12.2012
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը <Քաղաքացիական կրթության նախագիծ> ՀԿ-ի ջանքերով Ծաղկաձորում կազմակերպել էր համաժողով <Պետական պաշտոնյաների էթիկայի խթանում> խորագրով: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հրավերով համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Համաժողովում բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, <Բարձրաստիճան անձանց էթիկայի...