Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեառնընդառաջին նվիրված միջոցառումներ Վայոց ձորում 14.02.2013
Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված ժամերգությամբ և անադաստանի կարգով քաղաքում մեկնարկեց Տեառնընդառաջին նվիրված միջոցառումը: Եկեղեցու խորանից բերված մոմով եկեղեցու բակում վառված խարույկի շուրջ հավաքված տոնախմբության մասնակիցներին բաժանվեցին տոնը խորհրդանշող ավանդական ուտեստներ: Այնուհետև եկեղեցու բակի խարույկից բերվակ կրակով խարույկ վառվեց քաղաքային ամֆիթատրոնում, որին մասնակցում էին ուսանողներ, աշակերտներ, քաղաքի բնակիչներ և մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչներ: Ամֆիթատրոնի հրապարակում վառված խարույկի շուրջ բռնած շուրջպարով սկսվեց տոնական համերգը, որին մասնակցում էին Արենի գյուղի մշակույթի տան և Վայոց ձորի թեմի պարային խմբերը: Մարզի մյուս քաղաքներում և գյուղական համայնքներում նույնպես տեղի են ունեցել միջոցառումներներ:
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 12.02.2013
Սահմանված կարգի համաձայն` 2013 թվականի փետրվարի 5-ին , ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար Մելս Հարությունյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5
Խորհրդակցություն` Վայոց ձորի մարզպետարանում 08.02.2013
Փետրվարի 7-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների ղեկավարների խորհրդակցություն, որը վարում էր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Խորհրդակցության մասնակիցներին > անցկացման կարգում տեղի ունեցած փոփոխությունները և հայտերի լրացման նոր կարգը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության ԳԹԿ-ի կազմակերպչական բաժնի վարիչ Կ. Նասիբյանը: Դպրոցական առարկայական օլիմպիադաների ներդպրոցական և տարածաշրջանային փուլերի անցկացման, ինչպես նաև մարզային փուլի նախապատրաստական աշխատանքների մասին խոսեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանը:
Կայացավ քաղաքացիների հունվար ամսվա ընդունելությունը 29.01.2013
Հունվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար Մելս Հարությունյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էին 84 քաղաքացի, ընդունելության էին եկել 71-ը, որոնցից` 69-ը` դրամական օգնության խնդրանքով, 2-ը` հողի և շենք-շինությունների հարցերով: Նշենք, որ քաղաքացիները հիմնականում դրամական աջակցություն խնդրում են նաև բուժման նպատակով: Ուստի այն դիմումները, որոնք վերաբերում էին դրամական օգնություն և բուժօգնություն ստանալուն` բավարարվեցին: Հողի և շենք-շինությունների հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով, նրանց դիմումները կքննարկվեն մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներում, ինչի վերաբերյալ հանձնարարականներ են տրվել համապատասխան ստորոբաժանման ղեկավարներին:
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 21.01.2013
Սահմանված կարգի համաձայն` 2013 թվականի հունվարի 25-ին , ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար Մելս Հարությունյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի ղեկավարությամբ ՏԿ նախարարությունում այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին մարզպետարանների պաշտոնական կայքերի բարելավմանը, համայնքապետարաններում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) ներդրման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնակցում էին մարզպետների տեղակալներ, մարզպետարանների աշխատակազմերի ղեկավարներ, կայքերի սպասարկման պատասխանատուներ, մարզպետարանների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետեր, ինչպես նաեւ ՀԿՏՀ մշակման ու ներդրման հարցերով զբաղվող "Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն" ՀԿ-ի ղեկավարը:


