Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Խորհրդակցություն նվիրված գարնանային հնարավոր հեղեղումների վնասներից խուսափելու խնդիրներին 14.03.2013
Մարտի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր Խորհրդակցություն նվիրված գարնանային հնարավոր հեղեղումների վնասներից խուսափելու խնդիրներին: Քննարկվեց ջրամբարներում հալոցքային ջրերը առավել ամբարելու հնարավորությունները, նախապես ապահովելով ջրի հնարավոր ցածր մակարդակը: Առաջարկվեց. ա) Համապատասխան համայնքների ղեկավարներին` իրազեկել համայնքի բնակչությանը խնդրի վերաբերյալ և հորդորել զերծ մնալ նշված օրերին գետի ափամերձ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց և անասուններ արածեցնելուց: բ) Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին` կազմել հերթապահության գրաֆիկ և համագործակցել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հետ, գարնանային հեղեղումներին շտապ արձագանքելու նպատակով:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2013 թվականի թիվ 1 նիստը 13.03.2013
Մարտի 13-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2013թվականի թիվ 1 նիստը, որը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին համայնքների ղեկավարներ, աշխատակազմերի քարտուղարներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածքային ծառայությունների տնօրեններ, մասնագետներ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ: Նիստին ներկա էր նաև ՀՀ ՏԿՆ աշխատակազմի կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Սամվել Միքայելյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը. 1. > 2. > 3. Հաղորդում >
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2013 թվականի թիվ 1 նիստը 11.03.2013
Մարտի 13-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2013թվականի թիվ 1 նիստը, հետևյալ օրակարգով. 1. > /Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգ. վարչության պետ Ռ. Հայրապետյան/ 2. > /Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյան/ 3. Հաղորդում > /Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա. Հովսեփյան/ Հայտարարություններ 1. > /Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ն. Մաղաքյան/

Կայացավ քաղաքացիների մարտ ամսվա ընդունելությունը 11.03.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 53 քաղաքացի, ընդունելության էին եկել բոլորը: Նրանցից 49-ը դիմել էին դրամական և բուժօգնության խնդրանքով, 4-ը` բնակարանների հիմնանորոգման հարցերով: Քանզի քաղաքացիները հիմնականում դրամական աջակցություն խնդրում են նաև բուժման նպատակով, ուստի նշված հարցերով դիմած 49 քաղաքացիների դիմումները բավարարվեցին: Իսկ բնակարանների հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով, հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին` քննարկելու նշված դիմումները և ընդունված կարգով պատասխանելու դիմումատուներին:

Ի գիտություն 10.03.2013
Սիրով հրավիրում ենք Վայոց ձորի մարզի բնակչուհիներին մասնակցելու կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակում Վայոց ձորի մարզում իրականացվելիք միջոցառումներին և ներկայացնում ենք այդ նպատակով մարզի բժշկական հաստատություններին կցված մայրաքաղաքային բժշկական հաստատությունների աշխատանքային ժամանակացույցը:

Կանանց մեծարման երեկո` Եղեգնաձորում 08.03.2013
Մարտի 7-ին Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում կայացավ կանանց մեծարման երեկո: Մեծարվում էին գրականության և արվեստի բնագավառներում ստեղծագործող մի խումբ վայոցձորցի կանայք: Մեծարվող և միջոցառմանը ներկա կանանց շնորհավորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետը շնորհավորանքի խոսքն ավարտեց Պարույր Սևակի բանաստեղծության արտասանությամբ: Սրահը զարդարված էր ստեղծագործ կանանց գրաֆիկական նկարներով և գոբելեններով: Ներկայացվեց ստեղծագործողների կենսագրությունները, որից հետո նրանք իրենց սրտի խոսքն ասացին, ուղղված գեղեցիկ տոնին և տոնական միջոցառման կազմակերպիչներին: Երեկոյի ողջ ընթացքում հնչեցին մեծարվող կանանց բանաստեղծությունները, ստեղծած երգերը և կատարվեցին նրանց բեմադրած պարերը: Երեկոյի վերջում մարզպետ Էդգար Ղազարյանը հուշանվերներ և ծաղկեփնջեր նվիրեց մեծարվող տիկնանց և օրիորդներին, իսկ հանդիսատես կանանց շնորհավորեց գարնանաբույր վարդերով: Երեկոյի ավարտին հնչեցին փոխադարձ բարեմաղթանքներ:


