Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել քննարկում` նվիրված > (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի համագործակցությամբ 2012թ. սեպտեմբերից ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացված և իրականացվելիք հումանիտար ականազերծման աշխատանքների ոչ-տեխնիկական, տեխնիկական հետազոտության և բուն ականազերծման փուլերին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, համապատասխան մարզերի մարզպետներ, համայնքապետեր, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկամանը մասնակցել է նաև Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Կկայանա ՀՀ նախագահի մրցանակի համար <Լավագույն մարզական ընտանիք> մրցույթը 26.03.2013
Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար 2012 թվականի մրցույթը կմեկնարկի ս/թ հունիսի 1-ից: Այն անցկացվելու է հունիս-հուլիս ամիսներին՝ 3 փուլով. 1-ին եւ 2-րդ փուլերը՝ նախնական, 3-րդ փուլը՝ եզրափակիչ: 1-ին փուլն անցկացվելու է հունիսի 1-ից մինչեւ 15-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ 48 քաղաքային եւ գյուղական համայնքներում, Երեւան քաղաքի 12 վարչական շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Ստեփանակերտ քաղաքում եւ 7 շրջաններում: 2-րդ փուլն անցկացվելու է հունիսի 18-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ մարզերում, Երեւան քաղաքում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ համաձայն սահմանված ժամանակացույցի: Վայոց ձորի մարզում մրցույթի մարզային փուլը կանցկացվի հունիսի 26 -ից 28 -ն ընկած ժամանակահատվածում՝ մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում:
Քաղաքացիական լրագրողների <Նոր մեդիա դպրոցի> ամփոփիչ միջոցառում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 22.03.2013
Ս.թ. մարտի 21-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցության հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրի iRegion բաղադրիչով կազմակերպված չորսամսյա ամփոփիչ միջոցառումը, որի ժամանակ ծրագրի շրջանակներում կազմակերպված Աշտարակի, Արարատի, Իջևանի և Եղեգնաձորի մասնակիցներին տրվեցին վկայականներ և խրախուսական պարգևներ: Միջոցառման ընթացքում կազմակերպված միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու լավագույն բլոգ գրառումներին: iRegion-ը Հայաստանի չորս մարզերի քաղաքացիական լրագրողներին միավորող նոր մեդիա հարթակ է:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին 22.03.2013
Մարտի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդիպումը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ՝ վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեության, ինչպես նաև պատմամշակութային հուշարձաններ հանդիսացող եկեղեցիների պահպանությանն առնչվող հարցեր:
Մարտի 19-ին ԱԳՆ-ում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը, որին ներկա են եղել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում ամեն տարի մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում կազմակերպվում են մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներ: Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական և Զառիթափի միջնակարգ դպրոցներում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում իրականացվելու են մի շարք միջոցառումներ: Ներկայացնում ենք կազմակերպվելիք միջոցառումների ծրագիրը:

Խորհրդակցություն նվիրված մարզի մի շարք համայնքների գազաֆիկացման խնդիրներին 20.03.2013
Մարտի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին մարզի Արփի, Գետափ, Զառիթափ, Զեդեա, Մալիշկա և Փոռ համայնքների գազաֆիկացման խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը և նշված համայնքների ղեկավարները: Խորհրդակցության հիմնական բանախոսներն էին ՀՀ կառավարության աշխատակազմի զարգացման բաժնի ղեկավար Ալեքսանդր Քալանթարյանը և գլխավոր մասնագետ Վաղարշակ Կանայանը:


