Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Եղեգնաձորում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Եղեգնաձորում 08.04.2013

Ապրիլի 5-ին մարդաշատ էր Եղեգնաձորի մարզային մշակույթի տան համերգային դահլիճը: Հոլիվուդյան լավագույն ֆիլմերի երաժշտության և ամերիկյան հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումով Եղեգնաձորում հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Դասական արվեստի սիրահարների հետ համերգին ներկա էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ներկաներին ողջույնի խոսք ասացին մարզպետ Էդգար Ղազարյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Շոն Օհարան: Նշենք, որ համերգը կազմակերպել էր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Համերգի կայացմանն աջակցել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ 07.04.2013

Սրտանց շնորհավորում եմ բոլոր մայրերին և կանանց` Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Պատահական չէ, որ տոնը խորհրդանշում է մայրությունն ու գեղեցկությունը, քանզի բոլոր մայրերն են գեղեցիկ և նրանց աստվածային կարողությունն է, որ ապահովում է մեր ժողովրդի հավիտենությունը` տարածելով նաև լույս և բարություն: Ցանկացած դժվարություն հաղթահարվում է մայրական քնքշանքով, ջերմ ու բարի խոսքերով: Մաղթում եմ բոլոր մայրիկներին առողջություն և երկարակեցությունը: Թող նրանց ջերմությունը միշտ լինի մեզ հովանի: Բոլոր կանանց մաղթում եմ` վայելել մայրության բերկրանքը` շրջապատված բազում զավակների որդիական սիրով և ուշադրությամբ:

Հերթական համագործակցությունը <<Օքսֆամ>> բրիտանական կազմակերպության հետ

Հերթական համագործակցությունը <<Օքսֆամ>> բրիտանական կազմակերպության հետ 05.04.2013

Շարունակվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և > բրիտանական կազմակերպության հետ համագործակցությունը: Այս անգամ իրականացվող ծրագրի նպատակն էր` հիմնել առողջապահության ոլորտի խնդիրներին բնակչության արձագանքման >: Այն հնարավորություն կտա քաղաքացիներին բարձրաձայնել առողջապահական ոլորտում իրենց մտահոգությունների մասին, որոնք կուղղվեն պատկան մարմիններին (համապատասխան առողջապահական կազմակերպություներին, մարզպետարանի ստորաբաժանումներին, իրավապաշտպան կազմակերպություններին և այլն): Նախատեսվում է այդ > միջոցով քաղաքացիներին տրամադրել նաև անհրաժեշտ խորհրդատվություն: Այդ կապակցությամբ 2013թ. ապրիլի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն:

Վայոց ձորի մարզպետի կողմից շնորհակալագրերով պարգևատրվել են մարզի ՃՇՇ ՓԲԸ-ների աշխատակիցներ

Վայոց ձորի մարզպետի կողմից շնորհակալագրերով պարգևատրվել են մարզի ՃՇՇ ՓԲԸ-ների աշխատակիցներ 04.04.2013

2013թ. մարտի 3-ին տեղացած առատ ձյան և ձնաբքի պատճառով փակվել էր Սելիմի լեռնանցքը, որի հետևանքով թվով 31 քաղաքացիներ, տարբեր մակնիշի ավտոմեքենաներով, մնացել էին ձնաբքի մեջ` Սևան-Մատունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 86-րդ կմ-ում: Գեղարքունիքի մարզի ճանապարհներն սպասարկող ընկերություններն իրականացնելով ձյան մաքրման աշխատանքներ` մեծ ջանքեր են գործում, սակայն չեն կարողանում հանել ձնաբքի մեջ հայտնված մարդկանց: Քաղաքացիներին փրկելու նպատակով > ՓԲԸ-ն ձյուն մաքրող տրակտորով մտնում է Գեղարքունիքի տարածք, մոտ 7-8 կմ իրականացնում է ձյան մաքրման աշխատանքներ, հասնելով ձնաբքի մեջ հայտնված մարդկանց: Սակայն ուժեղ ձնաբքի պատճառով մաքրված ճանապարհատվածը նորից փակվում է: Ձյան մաքրման աշխատանքներ իրականացնող ՃՇՇ աշխատակիցների հետ են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզի արտակարգ իրավիճակների աշխատակիցները: Ստեղծված իրավիճակին արձագանքում է նաև > ՓԲԸ-ն՝ ձյուն մաքրող մեքենան տեղափոխելով Սելիմի լեռնանցք:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 3 ՍԾՏՄ-ՆԵՐՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏ ԱՄՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 03.04.2013

2013 թվականի մարտ ամսին մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏՄ-ների կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները.

Միջոցառում նվիրված մանկական գրքի միջազգային օրվան

Միջոցառում նվիրված մանկական գրքի միջազգային օրվան 03.04.2013

Վայոց ձորի մարզային գարադարանում տեղի ունեցավ հերթական միջոցառումը նվիրված` մանկական գրքի միջազգային օրվան, որը կազմակերպվել էր Մանկական բաժնի կողմից: Գրքի միջազգային օրը հիմնադրվել է 1967թ. ապրիլի 2-ին, ի պատիվ դանիացի արձակագիր բանաստեղծ, աշխարհահռչակ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրվան (02. 04. 1805թ.): Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ մանկական բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանը, որը հակիրճ ներկայացրեց մարդու կյանքում, նրա զարգացման գործում գրքի դերակատարության մասին: Երեխաներն արտասանեցին և ընթերցեցին հատվածներ Գ. Մովսիսյանի > գրքից: Վերջում գրադարանի տնօրինության կողմից ընթերցող դպրոցականները նվեր ստացան Վահան Տեր- Ղազարյանի > գիրքը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-22 11:02:48