Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին 29.01.2024
Վայոց ձորի մարզային գրադարանում անցկացվեց > խորագրով գեղարվեստական ուրույն լուծումներով միջոցառում՝ նվիրված հայ գրականության՝ ճշմարտության և արդարության, հայրենասիրության և սիրո հավերժական պատգամախոսի՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը, փոխմարզպետ Բ․ Սողոմոնյանը, կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Տ․ Պոլուդնիցինան,ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Թարվերդյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ․ Կարապետյանը, գրադարանի բարեկամներ, մշակութային և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, պոեզիան սիրող և գնահատող մարդիկ։

Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորականներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ: ՀՀ Զինված ուժերի կազմավորումը ժամանակի անխուսափելի հրամայականն էր. այն ստեղծվեց պատերազմի բովում, թրծվեց և կայացավ՝ հաղթահարելով բազում փորձություններ և կերտելով մեր նորագույն պատմության հաղթանակների փառավոր էջեր: Այն ազատատենչ հայ ժողովրդի ազգային զարթոնքի, համազգային նվիրական իղձերի և երազանքների իրականացման հիմնաքարը դարձավ:

Հայտարարվում է բաց մրցույթ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող՝ ստորև ներկայացվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով՝ 1/ կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0284-0016, մակերեսը՝ 0,51816 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ արոտավայր, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) համար, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի, 2/ կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0284-0015, մակերեսը՝ 0,51631 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ արոտավայր, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) համար, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի։

Հանդիպում-քննարկում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 26.01.2024
Օրերս Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կ. Միքաելյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մարզի համայնքներում էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների խնդիրները վերհանելու, հնարավորինս դրանք նվազեցնելու վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին > ՓԲԸ-ի Արաքս մասնաճյուղի Եղեգնաձորի էլցանցի պետ Գ. Սմբատյանը, Վայքի էլցանցի գլխավոր ճարտարագետ Ա. Հարությունյանը, համայնքների ղեկավարները, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Մարզպետ Կ. Միքաելյանի՝ տարբեր համայնքներ կատարած այցերի ժամանակ խնդիրը բարձրաձայնել էին նաև բնակիչները։

Շարունակվում են այցելությունները նախադպրոցական ուսումնական հաստատություններ․․․ 22.01.2024
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի խորհրդական Վ․ Աբրահամյանի հետ այցելեց Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի մանկապարտեզ՝ տեղում դիտարկելու հաստատության պայմանները և հնարավորությունները, նյութատեխնիկական հագեցվածությունը և սաների առօրյային առնչվող մի շարք հարցեր։ Շրջայցի ժամանակ արձանագրվեց, որ մանկապարտեզի հարմարավետ պայմանները և նյութատեխնիկական հագեցվածությունը, անձնակազմի բոլոր օղակների մասնագիտական պատրաստվածությունը և հմտությունները թույլ են տալիս ապահովելու պահանջվող չափանիշներին համապատասխան նախադպրոցական կրթություն։