Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և փոխմարզպետ Դավիթ Սարգսյանն այցելեցին մարզի բուժհաստատություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և փոխմարզպետ Դավիթ Սարգսյանն այցելեցին մարզի բուժհաստատություններ 22.06.2023

Բուժաշխատողի մասնագիտական օրվան ընդառաջ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հունիսի 21-ին այցելեց Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն՝ շնորհավորելու բուժաշխատողներին, մեկ անգամ ևս տեղում ծանոթանալու աշխատանքներին, խնդիրներին և այլն։ Մարզպետ Ա․ Գրիգորյանն իր խոսքում առանձնահատուկ շեշտեց մեր պետության համար առողջապահական համակարգի արդյունավետ գործունեության կարևորության խնդիրը և բարձր գնահատեց հատկապես դժվարին պայմաններում բուժաշխատողների անձնվեր աշխատանքը։ Մարզի մյուս բուժհաստատություններ այցելեց ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը, ով ևս, շնորհավորելով մարզի բուժաշխատողներին, ցանկացավ մասնագիտական ոլորտում հաջողություններ, ձեռքբերումներ, կատարելագործվելու հնարավորություններ։

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 21.06.2023

Սիրելի՛ բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ: Դուք , լինելով Հիպոկրատի երդմանը հավատարիմ, ամեն օր, ամեն ժամ, ամեն պահ ամենայն պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով կատարում եք ձեր սրբազան պարտքը. փրկում եք աշխարհում ամենաթանկը՝ մարդկային կյանքը, բուժում, ապաքինում, նոր հույս ու հավատ, ապրելու նոր ցանկություն հաղորդում մարդկանց... Վերջին ժամանակներում աշխարհի և մասնավորապես մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները (համավարակ, պատերազմ և այլն) մեկ անգամ ևս փաստեցին, որ դուք, իսկապես, > եք թե՛ ճակատում, թե՛ թիկունքում և անգնահատելի դեր ունեք հոգեպես և ֆիզիկապես առողջ հասարակություն ունենալու պատասխանատու գործում:

Եղեգնաձոր համայնքում տեղի կունենա ավագանու հերթական նիստ

Եղեգնաձոր համայնքում տեղի կունենա ավագանու հերթական նիստ 19.06.2023

Հարգելի՛ քաղաքացիներ․ Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 18։00-ին Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Անտառկառավարման պլանի վերաբերյալ հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում

Անտառկառավարման պլանի վերաբերյալ հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 19.06.2023

Հունիսի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանրային քննարկում > ՊՈԱԿ-ի > մասնաճյուղի անտառկառավարման պլանի նախագծահետազոտական աշխատանքների՝ շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ: Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց հանրային քննարկման նպատակը /սա երրորդ քննարկումն էր/, ընդհանուր անելիքները: Այնուհետև > ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ստեփանյանը նշեց, որ նախագիծն իրականացնող ընկերությունն ստացել է տեխնիկական առաջադրանք, որի իրականացման արդյունքում կազմվել է վերոնշյալ հաշվետվությունը:

     ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում  անցկացվեց Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց  պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի  նիստը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անցկացվեց Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նիստը 19.06.2023

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 2023 թվականի հունիսի 16-ին անցկացվեց Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի առաջին նիստը: Նիստը նախագահում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը (հանձնաժողովի նախագահի տեղակալ), քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սրբուհի Դավթյանը (հանձնաժողովի քարտուղար): Նիստին մասնակցում էին մարզպետի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մարզում գործող այլ պատասխանատու կառույցների աշխատակիցներ։

Եղեգիս համայնքում տեղի կունենա ավագանու հերթական նիստը

Եղեգիս համայնքում տեղի կունենա ավագանու հերթական նիստը 19.06.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, Եղեգիսի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2023թ․ հունիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37