Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Փետրվարի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Արսեն Խաչատրյանը, Բագրատ Սողոմոնյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ մարզի բոլոր բնակավայրերի բուսաբուծությամբ, անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողների, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի անդամները Եղեգնաձոր և Վայք համայնքներում հանդիպեցին բնակիչների, գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հետ, ներկայացրեցին գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, տրամադրեցին համապատասխան խորհրդատվություն։

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը մարզպետի աշխատակազմում հյուրընկալեց > կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին։ 2022թ․ հոկտեմբերին > կրթական հիմնադրամը և Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը կնքել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խթանել մանկավարժական կադրերի համալրման և որակավորման բարձրացման, կրթության բնագավառում գործընկերային կապերի պահպանման և զարգացման գործընթացները, ինչպես նաև ուսուցիչների, կրթական ոլորտի այլ մասնագետների հավաքագրման, տեղակայման, նրանց վերապատրաստման և այլ ծրագրերի միջոցով նպաստել կրթական հնարավորությունների ընդլայնմանը,որակյալ կրթության հասանելիությանը։
Արենի համայնքում ներկայացվեցին գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագրերը 20.02.2024
Գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ մարզի բոլոր բնակավայրերի բուսաբուծությամբ, անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողների, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ ստեղծվել է մարզային հանձնաժողով։ Հանձնաժողովի անդամները, սահմանված ժամանակացույցի համաձայն, փետրվարի 15-19-ն ընկած ժամանակահատվածում այցելեցին Արենի համայնքի բոլոր բնակավայրեր, հանդիպեցին շահագրգիռ անձանց հետ, ներկայացրեցին գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, տրամադրեցին համապատասխան խորհրդատվություն։

Ավարտվեցին 2023-2024 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերը: Մինչ առարկայական օլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերի մեկնարկը՝ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից կատարվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, ձևավորվել են առարկայական հանձնաժողովների կազմերը, լուծվել ընթացակարգային մի շարք հարցեր՝ գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 16.02.2024
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 15:00-ին,Շատինի միջնակարգ դպրոցում տեղի է ունենալու Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հղումով: