Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արարատ Գրիգորյանի, վարչության պետերի, համայնքների ղեկավարների մասնակցությամբ նախարարը անցկացրեց խորհրդակցություն՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց հաշվառման, կենսապահովման առաջնային պայմանների ստեղծման, աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկման և այլ ուղղություններով կատարված և կատարվելիք լայնածավալ աշխատանքները։

Վայոց ձորի մարզում սեպտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն 03.10.2023
Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի սեպտեմբեր ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը 29.09.2023
Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը՝ 10։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Իրազեկում 26.09.2023
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների պլան-ժամանակացույցի՝ սույն թվականի սեպտեմբերի 28-ին Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում և սեպտեմբերի 29-ին Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի միջնակարգ դպրոցում նախատեսված «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժությունները հետաձգվում են անորոշ ժամանակով։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ 21.09.2023
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության 32-րդ տարեդարձը. 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը, հանրաքվեում > ասելով անկախությանը, վերստին արտահայտեց անկախ և ազատ ապրելու իր նվիրական երազանքը և միասնական կամքը: Անկախության >-ն մեծ պատասխանատվություն ու սահմանագիծ էր մեր ժողովրդի համար, ով կարողացավ արժանապատվորեն հաղթահարել խոչընդոտները և կերտել պետականություն: