Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ամփոփվեցին <<ՀՀ վարչապետի գավաթ>> դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային արդյունքները 08.05.2024
Երեկ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիսավոր պայմաններում ամփոփվեցին մայիսի 3-ին կազմակերպված > դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային արդյունքները։ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան ներկայացրեց մասնակցության, մրցույթի արդյունքների ընդհանուր պատկերը, հետագա ընթացակարգը՝ հաջողություն մաղթելով հանրապետական փուլի մասնակիցներին։ Նշենք, որ մրցույթին մասնակցել են մարզի հանրակրթական 27 հաստատություն՝ 135 տղա և 54 աղջիկ մասնակիցներով։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առիթով 08.05.2024
Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր՝ մայիսի 8-ին, նշում ենք Երկրապահի օրը։ Օրը առիթ է մեկ անգամ ևս հիշելու և արժևորելու այն մեծ ավանդը, որ ունեցել է երկրապահ կամավորական շարժումը վերջին տասնամյակներին հայրենի հողի պաշտպանության, անկախության կերտման և պահպանման , սերունդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու գործում։ Երկրապահ կամավորներն իրենց վսեմ գաղափարներով և հերոսական սխրանքներով հայոց բանակաշինության ակունքներում են, նորանկախ պետության հիմքերի ամրապնդման մեծ նվիրյալները։ Նրանք իրենց բացառիկ անձնուրացությամբ, հայրենիքի հանդեպ անծիր-անպարագիծ սիրով, հայրենի հողը պաշտպանելու անսահման վճռականությամբ օրինակ են սերունդների համար։

Վայոց ձորի մարզում 2024թ․ ապրիլ ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն 03.05.2024
ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունում՝ >-ում, ապրիլ ամսին գրանցվել է 10 ծնունդ, որից՝ 7 տղա, 3 աղջիկ։ Կատարվել է 2 կեսարյան հատում։

Դասընթաց ազդարարման համակարգի մասին 03.05.2024
Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անցկացվել է մարզային դասընթաց մարզպետի աշխատակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար: Դասընթացի մասնակիցները ծանոթացել են Ազդարարման համակարգին, դրան վերաբերող օրենսդրական կարգավորումներին, դիմելու ընթացակարգին: Դասընթացն ուներ երկու բաղադրիչ՝ տեսական մաս և գործնական առաջադրանք / նաև՝ խմբային աշխատանք/։ Դասընթացներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում Արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ հետ համատեղ ջանքերով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առիթով 01.05.2024
Սիրելի՛ հայրենակիցներ․ Ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ։ Այն ի սկզբանե խորհրդանշել է աշխատանքային իրավունքների պաշտպանության համար պայքարող աշխատավորների շարժումն ու պահանջատիրությունը, սակայն հետագայում՝ տարբեր ժամանակներում, յուրովի է մեկնաբանվել օրվա իմաստը։ Սակայն մի բան մնացել է անփոփոխ և աներկբա․ աշխատանքն է արժանապատիվ կյանքով ապրելու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու լավագույն միջոցը, կայուն, զարգացող պետություն կառուցելու անվիճելի գրավականը։
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության համատեքստում բնակչության շրջանում իմունականխարգելման, պատվաստումների միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով շարունակվել են հանդիպում- քննարկումներն Արենիի միջնակարգ դպրոցում և Ջերմուկի կրթահամալիրում։ Հանդիպումները համատեղ կազմակերպել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունը և մարզային ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ը։


