Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երրորդ  պատվավոր հորիզոնականը նվաճել է Արենիի միջնակարգ դպրոցի թիմը

Երրորդ պատվավոր հորիզոնականը նվաճել է Արենիի միջնակարգ դպրոցի թիմը 20.05.2024

Մայիսի 18-ին Դիլիջանի Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը։ Երրորդ պատվավոր հորիզոնականը նվաճել է Վայոց ձորի մարզը ներկայացնող Արենիի միջնակարգ դպրոցի թիմը։ Դպրոցն ստացել է 1,5 մլն դրամ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը` 300 հազար դրամ, 75 հազար դրամ՝ թիմի յուրաքանչյուր վազորդ։ Հավելենք, որ եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող էին ճանաչվել մարզային փուլում։ Մասնակցել է 11 թիմ` 10 մարզերից և Երևանից, յուրաքանչյուրի կազմում` 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)։ Շնորհավորում ենք Արենիի միջնակարգ դպրոցի թիմին և մաղթում նոր ձեռքբերումներ:

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 16.05.2024

Հարգելի՛ քաղաքացիներ․ Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ։ 

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը 13.05.2024

Հարգելի՛ քաղաքացիներ․ Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 18։00-ին Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Հաղթանակի և խաղաղության տոնը՝ հարգանքի և խոնարհման օր

Հաղթանակի և խաղաղության տոնը՝ հարգանքի և խոնարհման օր 10.05.2024

Մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի օրը, մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տարբեր հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, բազմաթիվ մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին և նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհել:

Պատվավոր հորիզոնական սպորտլանդիայի եզրափակիչ փուլում

Պատվավոր հորիզոնական սպորտլանդիայի եզրափակիչ փուլում 09.05.2024

Երեկ Վանաձորում կայացած > մարզական միջոցառման եզրափակիչ փուլում Վայոց ձորի մարզը 1-3-րդ դասարանցիների մրցապայքարում ներկայացնող Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը /ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Վ. Ղուլիջանյան, Վ. Կարապետյան/ գրավեց 3-րդ պատվավոր տեղը: Թիմը պարգևատրվել է բրոնզե մեդալներով, գավաթով, հավաստագրով, սպորտային համազգեստներով, իսկ դպրոցին տրվել է դրամական պարգև` սպորտային գույք ձեռք բերելու համար։ Շնորհավորում ենք գեղեցիկ հաղթանակի առթիվ և ցանկանում հետագայում տարբեր մրցապայքարներում նոր նվաճումներ և ձեռքբերումներ:

ՀՀ Վայոց ձորին մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորին մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ 09.05.2024

Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի կերտման գործում անուրանալի ավանդ ունեցավ հայ ժողովուրդն իր նվիրյալ զավակների բացառիկ սխրանքներով, հերոսության աննախադեպ դրվագներով, հայրենասիրության բազում օրինակներով, խոսուն փաստերով: Այդ պայքարը և հաղթանակը միասնական ուժի, համախմբվածության, վճռականության, վեհ գաղափարների և կամքի դրսևորման վառ օրինակ են մեր պատմության մեջ: Այս օրը բազում խորհուրդներ ունի՝ հաղթանակ, ազատություն, խաղաղություն և այս բոլորը միավորող տասնամյակների հիշողություն։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:55:23