Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջերմուկ համայնքում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը 04.09.2023
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առիթով 01.09.2023
Սիրելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ, կրթության ոլորտի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Գրքի, գիտելիքի, դպրության հանդեպ հայ ժողովրդի խորին ակնածանքն ու բացառիկ նվիրումը եղել և մնում են ազգային նկարագրի ուրույն դրսևորումներից մեկը։ Հարափոփոխ ժամանակներում վերարժևորվել են կրթության և գիտելիքի նկատմամբ պատկերացումները, բայց մի բան մնացել է անվիճելի և աներկբա. հայն իր ասելիքն աշխարհին ասել և ասելու է կրթության, գիտելիքի, իմաստնության լեզվով, ու գիտելիքն ու մարդկային ներուժն են լինելու մարտահրավերներին դիմագրավելու զորեղ միջոցները, ազգային տեսակն ու արժեհամակարգը պահելու ամուր կռվանները:
Մեկնարկեց նոր ուսումնական տարին 01.09.2023
Այսօր Վայոց ձորի մարզի ուսումնական հաստատություններում մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Բազմաթիվ երեխաներ առաջին անգամ ոտք դրեցին կրթության դարբնոց, հարյուրավոր աշակերտներ կշարունակեն դպրության ճանապարհը, իսկ շատ դեռահասներ էլ կսկսեն մասնագիտություն ստանալու բարդ, բայց և պատասխանատու ուղին։ Վայոց ձորից շուրջ 167 դիմորդ հանրապետության տարբեր բուհերում համալրել է ուսանողների շարքերը։ Այս ուսումնական տարում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքն իր հյուրընկալ դռները բացեց աշակերտների առջև։
Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքն իր դռները բացեց աշակերտների առջև 01.09.2023
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ S. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչները ներկա են գտնվել Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Գիտելիքի և դպրության տոնի առթիվ՝ Արարատ Գրիգորյանը կարևորեց պետության ջանքերը կրթության ոլորտի բարեփոխումների, այդ թվում նաև դպրոցաշինության ուղղությամբ, և հույս հայտնեց, որ հարմարավետ և գեղեցիկ պայմանները նոր խթան կդառնան մանկավարժների համար՝ շարունակելու սերունդ կրթելու իրենց բարձր առաքելությունը։
Արենիի համայնքապետարանը 2023թ․ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10։00-ին, հրավիրում է Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող , համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի համար աճուրդ-վաճառքի, իսկ Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող , համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի համար՝ վարձակալության մրցույթի։ Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :