Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկում 10.08.2023
Օգոստոսի 11-ին` ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրերի էլեկտրական շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ։
Հանդիպում-քննարկում մարզի առողջապահության ոլորտի փոփոխությունների մասին 31.07.2023
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի, ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի, առողջապահության և սոցիալական ոլորտի վարչության աշխատակիցների, Վայոց ձորի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ։ Նախարարի տեղակալն անդրադարձավ ոլորտի մի քանի խնդիրների, մասնավորապես էլեկտրոնային մատյանների վարման, էլեկտրոնային դեղատոմսերի տրամադրման, բոնուսային համակարգի առանձնահատկություններին, բուժքույրերի գործառույթների հստակեցմանը և դերի ընդլայնմանը, բժիշկների վերապատրաստմանը, մարզերում նեղ մասնագետների պակասին և այլն։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների համար իրականացնում է մասնագիտական կրթության և աշխատանքով ապահովման ծրագիր։
Ծիրանի փառատոն Վայոց ձորի մարզում 31.07.2023
Հուլիսի 30-ին Վայոց ձոր մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում անցկացվեց անուշահամ և կարմրաթուշ ծիրանի փառատոնը՝ «Ծիրան FEST»-ը, որն առաջին անգամ էր կազմակերպվել Հայաստանում «Ջերմուկի երիտասարդական կենտրոնի» կողմից: Փառատոնի նպատակն էր մեկ անգամ ևս ցույց տալ ազգային արժեքները, ամրապնդել և պահպանել հայկական ոգին և ավանդույթները, նպաստել մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։ Փառատոնի ընթացքում ներկայացված էին հայկական մշակույթը լավագույն կերպով խորհրդանշող ծիրանը, ծիրանից պատրաստված անմահական հյութերը, պահածոները, չրերը։
Հայտարարություն 27.07.2023
> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը եւ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը հայտարարում են Եղեգնաձոր և Վայք քաղաքներում, Մալիշկա բնակավայրում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացները մեկնարկելու են 2023 թ․ սեպտեմբերի 1-ից։ Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ․ օգոստոսի 28-ը։ Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։