Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռինդ բնակավայրում անց է կացվելու <<Տադի շորվա>> խորագրով մշակութային փառատոն

Ռինդ բնակավայրում անց է կացվելու <<Տադի շորվա>> խորագրով մշակութային փառատոն 18.06.2024

Արենի համայնքի նախաձեռնությամբ ս/թ հունիսի 29-ին Արենի համայնքի Ռինդ բնակավայրում անց է կացվելու > խորագրով մշակութային փառատոն: Փառատոնը կազմակերպվում է Արենիի համայնքապետարանի կողմից իրականացվող Արենիում զբոսաշրջության զարգացման հայեցակարգի ձեւավորում պորտֆելային մոտեցմամբ ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի համագործակցությամբ Եվրամիության ֆինանասավորմամբ:

 Իրազեկման հանդիպում Եղեգիս համայնքում

Իրազեկման հանդիպում Եղեգիս համայնքում 17.06.2024

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և Եղեգիս համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Մարտիրոսյանը Եղեգիս համայնքում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և համայնքում բնակություն հաստատած անձանց հետ։ Հանդիպման նպատակը վերջիններիս «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի և դրա իրականացման արդեն հաստատված կարգի մասին իրազեկելն էր, այլ ընթացիկ խնդիրների անդրադառնալը։

Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին․ ԿԳՄՍՆ

Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին․ ԿԳՄՍՆ 13.06.2024

Պետության-մասնավոր համագործակցության շրջանակում և «Խորան» հիմնադրամի միջոցներով մեկնարկել են Վայոց ձորի մարզի Զորաց վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու, գավթի, պարսպապատերի և կցակառույց կացարանների ամրակայման, նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել էր 2023 թվականի մարտին կայացած գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել հավանության:

Մարզի մի շարք բուժհաստատություններում կազմակերպվեցին բաց  դռների օրեր երեխաների համար

Մարզի մի շարք բուժհաստատություններում կազմակերպվեցին բաց դռների օրեր երեխաների համար 13.06.2024

> Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից Յունիսեֆի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ երեխաների առողջապահական կարիքների գնահատման, քրոնիկ հիվանդությունների և զարգացման խնդիրների հայտնաբերման, հետագա բուժման կազմակերպման նպատակով իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության աջակցությամբ /գլխավոր մասնագետ՝ Լիլիա Կարապետյանի համակարգմամբ/ հունիսի 7-ին Վայքի պոլիկլինիկայում 50-ից ավելի և հունիսի 8-ին Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոնում 30-ից ավելի երեխաների համար իրականացվեցին մի շարք հետազոտություններ։

   Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու հերթական նիստը 12.06.2024

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Վայքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Վայք համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի  ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը 10.06.2024

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:55:23