Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն դպրոցների տնօրենների մասնակցությամբ 21.11.2014
2014 թվականի նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ և մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Մելս Հությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Մարզպետի պաշտոնում Հարություն Սարգսյանի առաջին հանդիպումն էր կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ուստի մարզպետի ողջույնից հետո, դպրոցների տնօրենները ծանոթանալու նպատակով ընդհանուր ներկայացրին իրենց ղեկավարած հաստատությունը և նրանում առկա առաջնային լուծման խնդիրները: > ծրագրի ընթացքի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Դպրոցական շենքերի ջեռուցման վիճակի, ուսուցիչների հերթական ատեստավորման մասին և դպրոցական դասագրքերի վարձավճարների հավաքագրման ընթացքի վերաբերյալ հաղորդումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր: Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք: Նա հանձնարարեց տնօրեններին՝ ուշադրություն դարձնել կրթության որակի բարելավման խնդրին, աշակերտին տալ խորը ու կայուն գիտելիքներ և հորդորեց նրանց՝ սերտորեն համագործակցել համայնքների ղեկավարների հետ:
Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 7-րդ նիստը 19.11.2014
2014 թվականի նոյեմբերի 19-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 7-րդ նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն ՊՈԱԿ-ների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Ներառված էր ...
2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի հանդիպումը կորպուսում լավագույն ծառայությամբ աչքի ընկնած 16 զինվորների ծնողների հետ: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը: Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Մարզպետն իր խոսքում բարեմաղթանքներ հղեց հայոց բանակին, զինվորներին մաղթեց խաղաղ ծառայություն, ծնողներին՝ համբերություն: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ զինվորի և նրա ընտանքի հանդեպ ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար: ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և շնորհակալագրեր հանձնեց կարգապահ ծառայությամբ աչքի ընկած զինվորների ծնողներին
Այսօր Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի հանդիպումը կորպուսում լավագույն ծառայությամբ աչքի ընկնող 42 զինվորների ծնողների հետ: Միջոցառում կազմակերպվել էր > խորագիրը կրող բանակ-ընտանիք-հասարակություն կապի խորացման ու ամրապնդման նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Արա Սարգսյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց, հայոց բանակին բարեմաղթանքներ հղեց և կազմակերպիչներին ուղղված շնորհակալանքի խոսք ասաց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը շնորհակալություն հայտնեց զինծառայողների ծնողներին հայրենասեր զավակներ դաստիարակելու համար և շնորհակալագրեր հանձնեց նրանց: Միջոցառման համերգային մասում ելույթ ունեցան կորպուսում գործող գեղարվեստական ինքնագործունեության խմբի սաները և զինվորական երգի կատարման մոսկովյան մրցույթի դափնեկիր, վայոցձորցի Արթուր Կարապետյանը: Նշենք, որ ժամկետային զինծառայողներին տրվեց կարճաժամկետ՝ հնգօրյա արձակուրդ:
Տեղի ունեցավ քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը 17.11.2014
2014 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 65 քաղաքացի, բոլորն էլ եկել էին ընդունելության: Ընդունելության եկած 57 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Այլ հարցերով դիմել էին 8 քաղաքացիներ՝ 2 քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման խնդրանքով, 2-ը՝ հողի և շենք-շինությունների, 2-ը վառելափայտի ձեռք բերման, 1-ական քաղաքացիներ նպաստի տրամադրման և առողջարանային ուղեգրի ձեռք բերման հարցերով: Մարզպետի կողմից հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ այլ հարցերով դիմումատուների խնդրանքի բավարարման նպատակով ուսումնասիրել հարցերը և օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել բոլոր դիմումներին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ 17.11.2014
Սիրելի ուսանողներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում նշվում է որպես Ուսանողների համաշխարհային օր, իսկ մի շարք երկրներում այն նշվում է նաև որպես երիտասարդության համախմբման ու միասնականության օր: Ձեզ մաղթում եմ հաջողություններ, աշխույժ և ակտիվ ուսանողական կյանք, խորը և կայուն գիտելիքներ, քանզի մասնագիտական աշխատանք ձեռք բերելու ճանապարհին մրցունակ գիտելիքների առկայության դեպքում միայն կարող է ապահովված լինել աշխատանքում լավագույնս դրսևորվելու հնարավորությունը: Որպես կանոն ուսանողները նաև իրենց ժամանակի հասարակական կյանքի ակտիվ մասնակիցներն են լինում, քաղաքացիական հասարակության ձևավորման առաջամարտիկները: Ուստի լիահույս եմ, որ վայոցձորցի ուսանողները, որոնք մեծ ավանդ և ակտիվություն ունեն մարզի հասարակական կյանքում, այսուհետ նույնպես լինելու են մարզային բոլոր ձեռնարկումների մասնակից, ինչու չէ, նաև խաձեռնողներ: Սիրելիներս Վայոց ձորի վաղվա լուսավոր օրը և ապագան պայմանավորված է նաև Ձեզանով: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մայրաքաղաքում և մարզում գործող ԲՈՒՀ-երի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող վայոցձորցի բոլոր ուսանողներին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում՝ կամք, ուժ ու եռանդ, ուսման մեջ հաջողություններ ու հաստատակամություն նպատակների իրականացման ճանապարհին: