Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ-ում իրականացվում է ֆինանսական կրթման ազգային ծրագիր

ՀՀ-ում իրականացվում է ֆինանսական կրթման ազգային ծրագիր 03.07.2024

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: Ծրագիրը իրականացվում է գործընկերների, մասնավորապես՝ նախարարությունների, ֆինանսական կառույցների, հասարակական և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ։ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝

Վայոց ձորի մարզից դպրոցահասակ երեխաների առաջին խումբը մեկնեց <<Հասմիկ>> ճամբար

Վայոց ձորի մարզից դպրոցահասակ երեխաների առաջին խումբը մեկնեց <<Հասմիկ>> ճամբար 03.07.2024

Հուլիսի 1-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկի և Վայքի տարածաշրջաններից 70 դպրոցահասակ երեխա մեկնեց Կոտայքի մարզի Հանքավանի մանկական առողջարարական > ճամբար։ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրի շրջանակներում 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի երկու հերթափոխով 20-ական օրով: Առաջին հերթափոխի խումբը կհանգստանա հուլիսի 1-20-ը, երկրորդ հերթափոխը՝ ևս 70 երեխա ՝ հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը:

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանին

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանին 02.07.2024

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հուլիսի 1-ին ընդունեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանին և Մանկական զարգացման հիմնադրամի Վայոց ձորի մարզի ծրագրերի համակարգող Անուշ Զեյնալյանին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի օգնական Արմինե Ասատրյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության մասնագետներ Ցողիկ Բաբայանը և Լյուսյա Պողոսյանը։

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատակցի օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատակցի օրվա առթիվ 01.07.2024

ՀՀ դատախազության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ հուլիսի 1-ի՝ Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ: Մասնագիտական օրն առիթ է մեկ անգամ ևս արժևորելու ձեր անգնահատելի ներդրումը և ջանքերը Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանության, իրավունքի գերակայության հաստատման, պետականության ամրապնդման և զարգացման, հասարակության իրավագիտակցության բարձրացման, ժողովրդավար, իրավական, կայուն զարգացող պետության կերտման ճանապարհին։

Շարունակվում են իրազեկման հանդիպումները

Շարունակվում են իրազեկման հանդիպումները 01.07.2024

Վայոց ձորի մարզում շարունակվում են ՀՀ կառավարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները։ Հերթական հանդիպումը Ջերմուկ համայնքում էր։ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը, Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը մեր հայրենակիցներին հանգամանալից ներկայացրին ծրագրին դիմելու ընթացակարգը, ժամկետները, փուլերը, գործող առցանց հարթակը՝ https://housing.socservice.am/։

 Ջերմուկի  համայնքապետարանը հայտարարում է հողամասի դասական  աճուրդով վաճառքի մասին

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է հողամասի դասական աճուրդով վաճառքի մասին 01.07.2024

Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասի դասական աճուրդով վաճառքի մասին։ Լոտ N 1- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, գ․ Գնդեվազ, 20-րդ փողոց N 10, կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0011-0022, մակերեսը՝ 0,0375 հա, մեկնարկային գինը՝ 300000 դրամ: Նշված հողամասում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ: Աճուրդի մասնակցության վճարը 10000 դրամ է, որն անկախ աճուրդի արդյունքներից` չի վերադարձվում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:55:23