Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

<<Վարդավառը Չիվայում>> 09.07.2024
Հուլիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը մասնակցել է Չիվայի երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված > գեղեցիկ տոնակատարությանը, որն ուղեկցվեց ազգային խաղերով, պարերով, երգերով, ավանդական ուտեստների հյուրասիրությամբ։ Միջոցառման հատուկ հյուրն էր Ռուդիկ Հարոյանի անվան > ավանդական երգի-պարի համույթը։ Մասնակից երիտասարդների համար տեղում կազմակերպվեց նաև ավանդական պարերի, երգերի, խաղերի ուսուցում։Միջոցառումն ավարտվեց տոնի գլխավոր արարողությամբ՝ միմյանց վրա ջուր ցանելով։

Վայոց ձորի մարզում 2024թ․ հունիս ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն 08.07.2024
ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունում՝ >-ում, հունիս ամսին գրանցվել է 9 ծնունդ, որից՝ 5 տղա, 4 աղջիկ։ Կատարվել է 2 կեսարյան հատում։

<<Դեպի Ջերմուկ 2>>-ը համախմբել էր հարյուրավոր երիտասարդների 08.07.2024
Հուլիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը ներկա է գտնվել > խորագրով միջմարզային ինքնատիպ միջոցառմանը։ Այն կազմակերպել էր Ջերմուկ համայնքի > ՀՈԱԿ-ի կազմում գործող Երիտասարդական կենտրոնը։ Միջոցառման նպատակն էր ամրապնդել միջհամայնքային և միջմարզային կապերը երիտասարդների հետ, տալ համայնքների զարգացման, հաջողությունների հասնելու մասին գիտելիքներ։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2024
Սիրելի՛ հայրենակիցներ, հպարտորեն շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ:Միաժամանակ այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշների օրը՝ ավելի շեշտադրելով օրվա խորհուրդը և ընդգծելով մեր անսասան հարգանքը և հավատամքը մայր օրենքին և պետական խորհրդանիշներին: Նրանք բացարձակ արժեքներ են, որոնց հավուր պատշաճի արժևորելը և գնահատելը, մեր ընկալումներում և մեր երկրի ու հասարակության զարգացման տեսլականում դա աներկբայորեն ամրագրելը պետք է լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն ու պարտականությունը, սկզբունքն ու նշանաբանը:
Տեղեկացնում ենք, որ 2024-2025 թթ. ու. տարվանից ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանական ինստիտուտը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ մեկնարկում է «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» նոր մագիստրոսական կրթական ծրագիրը: Ծրագիրը եզակի է և Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: Կրթական ծրագրի համար մշակվել է շուրջ 20 մասնագիտական առարկա, որոնցից շատերը առաջին անգամ են դասավանդվելու Հայաստանում: Դասախոսական կազմում ընդգրկված են համապատասխան ոլորտների լավագույն մասնագետները։

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը 04.07.2024
Հուլիսի 3-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամները, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի վարչության պետերը, այլ աշխատակիցներ։ Օրակարգում ներառված էր 5 հարց։ Օրակարգի 1-ին հարցի՝ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի վերաբերյալ ելույթ ունեցավ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը՝ ներկայացնելով 2024թ․մարզում կատարած ցանքերի, անասնաբուժական ծառայությունների կողմից իրականացված ախտորորշիչ և կանխարգելիչ միջոցառումների, ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքների, արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը հասցված վնասների և այլ հարցերի շուրջ տեղեկություններ։


