Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ջերմուկ քաղաքի "Եղնիկի արձան մոտեցնող ճանապարհի և դիտահրապարակի կառուցում" ծրագիր 03.10.2024
Ջերմուկ քաղաքի "Եղնիկի արձան մոտեցնող ճանապարհի և դիտահրապարակի կառուցում" ծրագիր Աշխատանքների սկիզբ՝ 10.02.2023թ. Կապալառու կազմակերպություն՝ «Արհովշին» ՍՊԸ Որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություն` «Հալդի քոնսալթ» ՍՊԸ Ծրագրի իրականացման արդյունք՝ 1,6 կմ բարեկարգ և լուսավորված ճանապարհ, դիտահրապարակ և նորակառույց սանհանգույց։ Պայմանագրի արժեքը՝ 232,222,750 ՀՀ դրամ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Տեղական տնտեսությունների և ենթակառուցվածքների զարգացման (տուրիզմի)» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։

Վայոց ձորի մարզում 2024թ․սեպտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն 02.10.2024
ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունում՝ >-ում, սեպտեմբեր ամսին գրանցվել է 17 ծնունդ, որից՝ 10 տղա, 7 աղջիկ։ Կատարվել է 4 կեսարյան հատում։

Այսօր ևս մարզի դպրոցներին տրամադրվեցին հեծանիվներ 02.10.2024
Հեծանվային սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի գաղափարների տարածման և ֆիզիկական դաստիարակության խրախուսման նպատակով հանրապետության դպրոցներին ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվում են հեծանիվներ։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի,սպորտի վարչության համակարգմամբ այսօր Վայոց ձորի մարզի 31 միջնակարգ դպրոցներին և Եղեգնաձորի վարժարանին տրամադրվեց ևս 4-ական հեծանիվ /նախորդ անգամ տրամադրվել էր 2-ական հեծանիվ/, Վայքի ավագ դպրոցին և 13 հիմնական դպրոցներին՝ 2-ական հեծանիվ։

Իրազեկում 01.10.2024
Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի՝ ս/թ հոկտեմբերի 3-ին Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրում, 30-ին Արինի միջնակարգ դպրոցում , 10-ին Եղեգիսի համայնքի Հորբատեղի հիմնական, 17-ին Եղեգիսի միջնակարգ և 23-ին Սալլիի հիմնական դպրոցներում իրականացվելու են > թեմայով ուսումնավարժություններ։ Գործարկվելու է Նոր Ազնաբերդ բնակավայրի շչակը։ Խնդրում ենք չանհանգստանալ։

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 01.10.2024
Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ամբողջ աշխարհում նշվում է տարեցների միջազգային օրը, ինչի առթիվ շնորհավորում եմ մեր տարեցներին եւ ցանկանում նրանց նախ և առաջ առողջություն եւ արժանապատիվ ծերություն: Օրը պատեհ առիթ է նորից ու նորից գնահատելու մեր մայրերին ու հայրերին, տատիկներին ու պապիկներին, ովքեր ավանդաբար եղել և մնում են հայկական ընտանիքի պահապանն ու ուժը, սերունդներին լավագույն արժեքների և հարուստ կենսափորձի փոխանցողները: Տարեցները հայկական ավանդական ընտանիքների հենասյունն են, իսկ տարեցների ներկայությունը՝ գերդաստանի հավաքական կերպարը պահելու լավագույն գրավականը։
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության մասնագետները սեպտեմբերի 30-ին Վայք և Արենի համայնքներում մասնակցեցին > կողմից իրականացվելիք > ծրագրի քննարկմանը։ Ծրագրի նպատակն է ապահովել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար համապարփակ սոցիալական աջակցություն և հյուրընկալ համայնքներում լիարժեք ինտեգրում։


