Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22.07.2024
Սիրով հրավիրում ենք 2024 թվականի հուլիսի 26-ին ներկա գտնվելու «Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ» ծրագրի միջոցառմանը, որն իրականացվում է «Տաղանդավոր երիտասարդների զարգացման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Վայոց ձորի մարզից դպրոցահասակ երեխաների երկրորդ խումբը մեկնեց <<Հասմիկ>> ճամբար 22.07.2024
Հուլիսի 20-ին Վայոց ձորի մարզից 70 դպրոցահասակ երեխա մեկնեց Կոտայքի մարզի Հանքավանի մանկական առողջարարական >ճամբար։ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրի շրջանակներում 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը կազմակերպվում է երկու հերթափոխով 20-ական օրով:

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը 19.07.2024
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին՝ 13։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում։ Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում լողի մասսայականացումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը:

Հայտարարություն 19.07.2024
Սիրով տեղեկացնում ենք, որ Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Հայաստանի մարզերում նախատեսվող հոբելյանական միջոցառումների շրջանակներում Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղի կունենա քառյակի համերգը։ Այսպիսով, հուլիսի 22-ին՝ ժամը 18։00-ին, դեպի Եղեգնաձորի մշակույթի կենտրոն՝ վայելելու լեգենդար քառյակի հրաշալի կատարումները։ Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը 16.07.2024
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Եղեգիսի համայնքապետարանում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Տեղեկացում 15.07.2024
Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի՝ ս/թ հուլիսի 17-ին Եղեգնաձոր քաղաքում և հուլիսի 23-ին Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրում ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են > թեմայով ուսումնավարժություններ։ Գործարկվելու են բնակավայրերի շչակները։ Խնդրում ենք չանհանգստանալ։


