Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

  Եղեգնաձորի համայնքապետարանը կիրականացնի հողերի աճուրդ վաճառքի մրցույթ

Եղեգնաձորի համայնքապետարանը կիրականացնի հողերի աճուրդ վաճառքի մրցույթ 23.11.2023

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը 2023թ.–ի դեկտեմբերի 22-ին, ժամը` 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի մրցույթ։ Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :

Վայոց ձորի մարզում պատմամշակութային շերտ է բացվել

Վայոց ձորի մարզում պատմամշակութային շերտ է բացվել 22.11.2023

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Արենի համայնքի Չիվա բնակավայր, որտեղ հողային աշխատանքների կատարման ընթացքում բացվել է պատմամշակութային նոր շերտ։ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության ներկայացուցիչներն ուսումնասիրել են նշված տարածքը, կատարել դիտարկումներ։

Մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին

Մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին 22.11.2023

Նոյեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին: Մարզպետը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ստեղծված իրավիճակում միջազգային հանրության կողմից ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով վերջինիս՝ Ջերմուկ անձամբ այցելելու և 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու ցանկության կարևորությունը։

   <<Հայ զինվորին, հայրենիքին>>  խորագրով միջոցառում Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում

<<Հայ զինվորին, հայրենիքին>> խորագրով միջոցառում Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում 22.11.2023

Նոյեմբերի 21-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը կազմակերպել էր > խորագրով միջոցառում , որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի և ՏԻՄ ներկայացուցիչներ, ուժային կառույցների, կրթական, մշակութային հաստատությունների ղեկավարներ և աշխատակիցներ։ Թեև միջոցառումը հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի անմար հիշատակին, սակայն այն ներկայացնում էր Արցախյան ազատամարտի բոլոր ժամանակների հերոսապատումը, վերելքների և վայրէջքների, մաքառումների և հերոսական նվաճումների դժվարին ուղին, հայ զինվորի բացառիկ կերպարը հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը 20.11.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Վայքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 20.11.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-03 18:07:25