Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2024թ.–ի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի մրցույթ: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 19-ը, ժամը՝ 18:00-ն: Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/: Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այս հղումով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «1115․Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակներում ընդունում է հայտեր 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար: «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։
ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 384-Լ որոշմամբ հաստատված > ծրագրի շրջանակում մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում, Վայք համայնքի Խնձորուտ, Զառիթափ, Գոմք, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Արտավան, Սարավան, Զեդեա, Արին, Հերհեր, Կարմրաշեն բնակավայրերում, Արենի համայնքի Չիվա, Ելփին, Խաչիկ բնակավայրերում կատարվել է հացահատիկային (գարի, ցորեն, հաճար) և կերային (առվույտ, կորնգան) մշակաբույսերի մաքուր և խառը ցանք:
Օգոստոսի 20-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Բագրատ Սողոմոնյանը, Արսեն Խաչատրյանը,մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վահան Աբրահամյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան և ֆինանսական վարչության պետի պաշտոնում փորձագետ Գվիտոն Դավթյանը։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանն ընդունեց ԿԽՄԿ Գորիսի ենթապատվիրակությանը 19.08.2024
Օգոստոսի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանն ընդունեց ԿԽՄԿ Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Ժելկո Լեժայային և ենթապատվիրակության ղեկավարի տեղակալ Զարինա Ատոժոնբային։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ենթապատվիրակության պաշտպանության բաժնի ներկայացուցիչ Աննա Հարությունյանը և Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Կարապետյանը։
Օգոստոսի 14-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և ,,Ամարաս,, համահայկական ԲՀԿ-ի նախագահ Ա. Ալեքսանյանը հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած անձանց հետ: Մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Բագրատ Սողոմոնյանը և Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի տեղակալ Նաիրի Սարոյանը, ,,Ամարաս,, համահայկական ԲՀԿ-ի ներկայացուցիչներ:


