Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 18.06.2024
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Ռինդ բնակավայրում անց է կացվելու <<Տադի շորվա>> խորագրով մշակութային փառատոն 18.06.2024
Արենի համայնքի նախաձեռնությամբ ս/թ հունիսի 29-ին Արենի համայնքի Ռինդ բնակավայրում անց է կացվելու > խորագրով մշակութային փառատոն: Փառատոնը կազմակերպվում է Արենիի համայնքապետարանի կողմից իրականացվող Արենիում զբոսաշրջության զարգացման հայեցակարգի ձեւավորում պորտֆելային մոտեցմամբ ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի համագործակցությամբ Եվրամիության ֆինանասավորմամբ:

Իրազեկման հանդիպում Եղեգիս համայնքում 17.06.2024
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և Եղեգիս համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Մարտիրոսյանը Եղեգիս համայնքում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և համայնքում բնակություն հաստատած անձանց հետ։ Հանդիպման նպատակը վերջիններիս «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի և դրա իրականացման արդեն հաստատված կարգի մասին իրազեկելն էր, այլ ընթացիկ խնդիրների անդրադառնալը։

Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին․ ԿԳՄՍՆ 13.06.2024
Պետության-մասնավոր համագործակցության շրջանակում և «Խորան» հիմնադրամի միջոցներով մեկնարկել են Վայոց ձորի մարզի Զորաց վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու, գավթի, պարսպապատերի և կցակառույց կացարանների ամրակայման, նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել էր 2023 թվականի մարտին կայացած գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել հավանության:

Մարզի մի շարք բուժհաստատություններում կազմակերպվեցին բաց դռների օրեր երեխաների համար 13.06.2024
> Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից Յունիսեֆի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ երեխաների առողջապահական կարիքների գնահատման, քրոնիկ հիվանդությունների և զարգացման խնդիրների հայտնաբերման, հետագա բուժման կազմակերպման նպատակով իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության աջակցությամբ /գլխավոր մասնագետ՝ Լիլիա Կարապետյանի համակարգմամբ/ հունիսի 7-ին Վայքի պոլիկլինիկայում 50-ից ավելի և հունիսի 8-ին Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոնում 30-ից ավելի երեխաների համար իրականացվեցին մի շարք հետազոտություններ։

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու հերթական նիստը 12.06.2024
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Վայքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Վայք համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։