Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 21.06.2024
Տեղեկացնում ենք , որ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Եղեգիսի համայնքապետարանում։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Եղեգնաձորի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ հաշվետու համերգ 21.06.2024
Հունիսի 19-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆ.Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ հաշվետու համերգ: Համերգին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ներկայացուցիչներ մարզպետի աշխատակազմից, Եղեգնաձորի համայնքապետարանից, մշակութային կազմակերպություններից, ծնողներ և հյուրեր: Ամփոփելով ուսումնական տարին՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցը հաշվետու համերգով ներկայացրեց ողջ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքներն ու ձեռքբերումները։

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 18.06.2024
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Ռինդ բնակավայրում անց է կացվելու <<Տադի շորվա>> խորագրով մշակութային փառատոն 18.06.2024
Արենի համայնքի նախաձեռնությամբ ս/թ հունիսի 29-ին Արենի համայնքի Ռինդ բնակավայրում անց է կացվելու > խորագրով մշակութային փառատոն: Փառատոնը կազմակերպվում է Արենիի համայնքապետարանի կողմից իրականացվող Արենիում զբոսաշրջության զարգացման հայեցակարգի ձեւավորում պորտֆելային մոտեցմամբ ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի համագործակցությամբ Եվրամիության ֆինանասավորմամբ:

Իրազեկման հանդիպում Եղեգիս համայնքում 17.06.2024
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և Եղեգիս համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Մարտիրոսյանը Եղեգիս համայնքում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և համայնքում բնակություն հաստատած անձանց հետ։ Հանդիպման նպատակը վերջիններիս «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի և դրա իրականացման արդեն հաստատված կարգի մասին իրազեկելն էր, այլ ընթացիկ խնդիրների անդրադառնալը։

Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին․ ԿԳՄՍՆ 13.06.2024
Պետության-մասնավոր համագործակցության շրջանակում և «Խորան» հիմնադրամի միջոցներով մեկնարկել են Վայոց ձորի մարզի Զորաց վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու, գավթի, պարսպապատերի և կցակառույց կացարանների ամրակայման, նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել էր 2023 թվականի մարտին կայացած գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել հավանության: