Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի խոսքը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ 07.12.2023
Հարգելի՛ վայոցձորցիներ, գործընկերներ, բարեկամներ Ավարտելով իմ աշխատանքային գործունեությունը Վայոց ձորի մարզպետի պաշտոնում՝ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին բարձր վստահության, գործադիր և օրենսդիր մարմինների գործընկերներին, դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին արդյունավետ և կառուցողական աշխատանքի համար, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ողջ անձնակազմին, ուժային կառույցների մարզային պատասխանատուներին, ...
Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովը Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 1,31 հա, մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) նպատակով, 10 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով հայտարարում է բաց մրցույթ, որը կկայանա 2024 թվականի հունվարի 5-ին, ժամը 11:00–ին, Ջերմուկի համայնքապետարանում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում։
Վայոց ձորի մարզում նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն 06.12.2023
Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին 04.12.2023
Դեկտեմբերի 1-ին մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին: Այցի նպատակն էր տեղում քննարկել մարզերում մշակութային քաղաքականության խնդիրները, ծանոթանալ մշակութային տների, գրադարանների, երիտասարդական կենտրոնների գործունեությանը և շենքային պայմաններին: Շրջայցի շրջանակներում մարզպետ Արարատ Գրիգորյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելեցին Եղեգնաձորի մշակույթի կենտրոն, Եղեգնաձորի երաժշտական դպրոց, Վայոց ձորի մարզային գրադարան:
Հայտարարություն 30.11.2023
ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ միջոցառումների պլան-ժամանակացույցի համաձայն՝ սույն թվականի դեկտեմբերի 4-ին Եղեգնաձոր համայնքի Գետափ, 6-ին Մալիշկա, 11-ին Արենի համայնքի Արփի, 12-ին Գնիշիկ և Մոզրով , 13-ին Արենի, 15-ին Վայք համայնքի Սարավան բնակավայրերում ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են > թեմայով ուսումնավարժություններ։ Գործարկվելու են բնակավայրերի շչակները։ Խնդրում ենք չանհանգստանալ։
Արևային կայանի տեղադրում Եղեգիս համայնքում 24.11.2023
Նոյեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում տեղադրված 40 կվտ հզորությամբ, տարեկան 3,5 միլիոն դրամի արտադրողականության արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությանը։ Արևային կայանը տեղադրվել է ՍՊԸ հետ համագործակցությամբ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ WWW-Հայաստանի և ՌԶԳ ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում։