Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն 31.01.2020

Տեղեկատվություն մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթի հայտարարության մասին

ՀՐԱՎԵՐ

ՀՐԱՎԵՐ 31.01.2020

ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն սկսում է հերթական ծրագիրը՝ աշխատանք փնտրելու և աշխատանքի դիմելու հմտությունների մասին: Ծրագիրը տևելու է 5 ամիս: Դասընթացները լինելու են ամիսը մեկ անգամ շաբաթ և կիրակի օրերին, շաբաթ օրը սկսելու ենք 11:00-11:30 ժամանակահատվածում, որպեսզի մասնակիցները մարզերից կարողանան ժամանել ժամանակին, իսկ կիրակի ավարտելու ենք մինչև ժամը 15:00-ը: Առաջին հանդիպումը կլինի փետրվարի վերջին: Մեր կազմակերպությունը...

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալագրով պարգևատրել  է Հայրենական մեծ պատերազմի մասնակից  Սարգիս Հարությունյանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալագրով պարգևատրել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից Սարգիս Հարությունյանին 31.01.2020

Հունվարի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երկրորդ անգամ հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Եղեգնաձորի վետերանների խորհրդի նախագահ Սարգիս Հարությունյանին և նրան շնորհավորել ծննդյան 94-րդ տարեդարձի առթիվ: Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը: Հանդիպման ընթացքում Արարատ Գրիգորյանն առիթն օգտագործելով, Սարգիս Հարությունյանին պարգևատրել է շնորհակալագրով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ազգանվեր գործունեության համար: Զրույցի ընթացքում մարզպետն անդրադարձել է

Վայոց  ձորում շարունակվում են Հայոց բանակի կազմավորման 28 ամյակին նվիրված տոնական միջոցառումները

Վայոց ձորում շարունակվում են Հայոց բանակի կազմավորման 28 ամյակին նվիրված տոնական միջոցառումները 31.01.2020

Հունվարի 30-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում դպրոցի սաների ուժերով կայացավ տոնական համերգ` նվիրված Հայոց բանակի կազմավորման 28 ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ և դպրոցականներ: Հնչեցին գործիքային և վոկալ կատարումներ: Համերգն ավարտվեց երաժշտական դպրոցի մանկական երգչախմբի կողմից Հայոց բանակին նվիրված երգերի կատարումներով: Միջոցառման ավարտին ներկաներին ուղղված շնորհավորանքի և համերգային ծրագրին մասնակից աշակերտներին շնորհակալության խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Մարո Սիմոնյանը և Վայոց ձորի մարզպետարանի աշխատակից Սոնա Մարգարյանը:

Վայոց ձորում մեկնարկել է  դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

Վայոց ձորում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը 29.01.2020

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից տեղեկացնում են, որ Վայոց ձորում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի որոշմամբ հաստատվել է օլիմպիադայի կազմկոմիտեի և առարկայական հանձնաժողովների կազմը: Օլիմպիադայի արդյունքների մասին առարկայական հանձնաժողովների տրամադրած տեղեկանքները կտեղադրվեն մարզպետարանի պաշտոնական կայք էջում: Ներկայացնում ենք օլիմպիադայի անցկացման ժամանակացույցը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ 28.01.2020

Սիրելի վայոցձորցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս հունվարի 28-ի՝ Բանակի օրվա կապակցությամբ: Բանակի օրվան սիրով ու հպարտության բարձր զգացումով ենք սպասում, որովհետև մեր հաղթանակած ազգային բանակը բոլորիս է հարազատ: Հայոց բանակի շարքերում զինվորական պարտադիր ծառայություն են անցնում յուրաքանչյուրիս ընտանիքի զորակոչային տարիքի զավակները: Հայկական ամեն մի ընտանիք հոգեպես և մի անտեսանելի կապով է կապված Հայոց բանակին, որի հաջողությունները ամենքինս է, իսկ դժվարությունները կիսում ենք ազգովի: Բանակն է մեր երկրի խաղաղության երաշխավորը: Բացառիկ է Հայոց բանակի դերը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության, խաղաղաղության ապահովման և ապագայի կերտման գործում: Հարգելինե՛րս, հիրավի, այսօր բոլորս վայելում ենք խաղաղության արդյունքը՝ ապրում և արարում ենք ի շահ մեր երկրի և ի բարօրություն մեր ընտանիքների: Փառք ու պատիվ Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին: Բարի հիշատակ ազատամարտում զոհված մեր քույր-եղբայրներին: Սիրելի՛ հայրենակիցներ,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-13 18:43:11