Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել Գնիշիկում էլեկտրական ցանկապատի գործարկմանը 17.06.2020
ՀՀ Վայոց ձորի մարզում վերջին տարիներին վայրի կենդանիների, առանձնապես արջերի բազմաթիվ ներխուժման դեպքեր են եղել բնակավայրեր և ֆերմերային տնտեսություններ, որոնց հետևանքով վնասներ են կրել համայնքների բնակիչները և գյուղացիական տնտեսությունները: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ համայնքների ղեկավարների, գյուղացիական տնտեսությունների և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումների շարք է կազմակերպվել: Բոլոր քննարկումներում կարևորվել է մարդկանց ունեցվածքի պաշտպանությունը, սակայն առանց վայրի կենդանիներին վնասելու: Մարզային կառույցներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել Վիվա-ՄՏՍ-ը (գլխավոր տնօրեն` Ռալֆ Յիրիկյան) և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (տնօրեն` Ռուբեն Խաչատրյան): Կազմակերպությունների կողմից ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս, Զառիթափ, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքներում իրականացվել են ժամանակակից համակարգերի՝ ներդրման ծրագիր: Արենի

ՀՀ-ում Ղազախստանի հյուպատոսությունը ՀՀ Վայոց ձորի մարզին բժշկական դիմակներ է տրամադրել 17.06.2020
Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության հյուպատոությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին անհատույց մատակարարել է 5000 հատ բժշկական դիմակ: Պայմանավորվածության համաձայն՝ 2500 հատ դիմակ տրամադրվեց Մալիշկա համայնքին, 1300 հատ՝ Եղեգնաձորի, 700 հատ՝ Վայքի բուժհաստատություններին: 500 հատ դիմակները կօգտագործվի Վայոց ձորի մարզպետարանում: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում արմատներով վայոցձորցի, ՀՀ-ում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանին՝ մարզի հանդեպ ցուցաբերած աջակցության համար և նորանոր հաջողություններ մաղթում մարզի արժանավոր զավակին: Մալիշկայի համայնքից տեղեկացնում են, որ դիմակները տրամադրվելու են համայնքում գործող հիմնարկություններին և ամբուլատորիային և նույնպես շնորհակալություն են հայտնում ՀՀ-ում Ղազախստանի պատվավոր հյուպատոսին. Մալիշկայի համայնքապետարանը, ի դեմս համայնքի ղեկավար՝ Գարիկ Նազարյանի, իր խորին շնորհակալությունն է հայտնում ծնունդով մալիշկեցի, ՀՀ-ում Ղազախստանի տատվավոր հյուպատոս՝ Արամ Գագիկի Աբրահամյանին,

Վայոց ձորում էլկտրական նոր ցանկապատերը կպաշտպանեն համայնքները վայրի կենդանիներից 16.06.2020
Վիվա-ՄՏՍ-ի և կողմից ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս, Զառիթափ, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքներում իրականացվել են ժամանակակից համակարգերի՝ ներդրման ծրագիր:

Հավելյալ մահճակալներ՝ կորոնավիրուսով վարակվածների համար 15.06.2020
Տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կրկին սննդամթերքի փաթեթներ է տրամադրել Վայոց ձորի կարիքավոր ընտանիքների 15.06.2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, COVID 19 համավարակի հետևանքները մեղմելու նպատակով, կրկին աջակցություն է ցուցաբերել ՀՀ Վայոց ձորի մարզին: Մայր Աթոռը Վայոց ձորի թեմի միջոցով ՀՀ Վայոց ձորի մարզի 8 համայնքների 288 կարիքավոր ընտանիքների տրամադրել է սննդամթերքի փաթեթներ.
ՀՀ Վայոց ձորի մարզի 4 կրթական հաստատություն ընդգրկված է ԿԳՄՍ ոլորտում հայտարարված շինարարական մրցույթների ցանկում՝ Արենի, Շատին, Զառիթափ համայնքների միջնակարգ և Վայքի հիմնական դպրոցները: ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված դրությներին համապատասխան 09.06.2020-ի դրությամբ հայտարարվել է թվով 47 կրթական օբեկտի ավելի քան 700 մլն դրամ ընդհանուր նախահաշվային արժեք ունեցող շինմոնտաժային աշխատանքների մրցույթներ (վերանորոգումներ, հարմարեցումներ, ենթակառուցվածքների ստեղծում, սանհանգույցների նորոգում)։ ՀՀ Վայոց ձորի շինարարական ընկերությունները նույնպես կարող են ակտիվորեն մասնակցել ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից հայտարարված և շուտով հայտարարվելիք մրցույթներին: Ներկայացնում ենք տեղեկատվություն՝ այս պահին հայտարարված մրցույթների ցանկում Վայոց ձորից ընտրված կրթական հաստատությունների մասին.


