Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում հիմնանորոգվում է Զառիթափ- Նոր Ազնաբերդ- Խնձորուտ հանրապետական նշանակության  ճանապարհը

Վայոց ձորի մարզում հիմնանորոգվում է Զառիթափ- Նոր Ազնաբերդ- Խնձորուտ հանրապետական նշանակության ճանապարհը 22.06.2020

ՀՀ պետական բյուջեի միջոցներով, ՀՀ Վայոց ձորի մարզում հիմնանորոգվում է, (Մ-2) -Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհը (անվանումը հաստատված է ՀՀ կառավարության 05.12.2019, 2127 N որոշումով) կմ 9+500-ից կմ 23+500 (14 կմ): Հանրապետական նշանակության ավտոճանապարհի նշված հատվածում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ: Հիմնանորոգման աշխատանքների ավարտը նախատեսվել է 2020 թվականի դեկտեմբեր ամսին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 21.06.2020

Երախտապարտ ու շնորհակալ ենք ձեզ՝ ձեր ամենօրյա աշխատանքի և այն անձնուրաց պայքարի համար, որ դուք, հատկապես այս օրերին, մղում եք նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) համաճարակի դեմ պայքարի առաջնագծում: Ձեր աշխատանքն անգնահատելի է, ձեր զենքը մասնագիտական հմտություններն ու մարդկային որակներն են, առանց որի դրսևորման մոլորակը չէր կարող պայքարել այս պանդեմիայի դեմ: Ձեր աշխատանքի արդյունքը փրկված կյանքերն ու մարդկային ճակատագրերը, ձեր վարձքը՝ անգնահատելի է: Շնորհակալություն եմ հայտնում Վայոց ձորի առողջապահության ոլորտի նվիրյալներին, իրենց ամենօրյա մասնագիտական աշխատանքի, շտապ բժշկական ծառայության, հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների և վայոցձորցիների առողջության բարելավմանն ուղղված ամեն ջանքի համար: Այս օրերին առողջապահության մեր աշխատակիցներն ունեն մեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը, որն է ՝

2020-ի հուլիսի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18000 դրամի փոխարեն դառնալով 26500 դրամ

2020-ի հուլիսի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18000 դրամի փոխարեն դառնալով 26500 դրամ 19.06.2020

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև գյուղում բնակվող, չաշխատող ծնողները: Նախագիծը վերաբերում է մինչև երկու տարեկան երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված և փաստացի բնակվող ծնողներին։

Հայտարարություն ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կայանալիք ավագանու նիստի վերաբերյալ

Հայտարարություն ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կայանալիք ավագանու նիստի վերաբերյալ 19.06.2020

Ս/թ հունիսի 25-ին, ժամը՝ 15:00-ին Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգը՝

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում  արձանագրված նոր տիպի  կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ 19.06.2020

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16 -ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 67 դեպք: Փաստացի բուժում է ստանում 38 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 21 անձ, 17-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից): Այս պահին ունենք՝ առողջացած 28 անձ: Մարզում արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 91 (կին) տարեկան: ❗ ՀԻՇԵՑՈՒՄ ❗

ՀՀ  Վայոց ձորի  8 համայնքներում(COVID 19) համավարակի  դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում շրջայցեր են կազմակերպվել

ՀՀ Վայոց ձորի 8 համայնքներում(COVID 19) համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում շրջայցեր են կազմակերպվել 19.06.2020

Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում, առաջնորդվելով՝ ՀՀ վարչապետի, ՀՀ պարետի և ՀՀ Վայոց ձորի մարզպետի ցուցումներով, Վայոց ձորի մարզի 8 համայնքների (6-ը՝ խոշորացված) ղեկավարները, տեղակալները, խոշորացված համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարները և համայնքապետարանի աշխատակիցները, շրջայցեր են կատարել իրենց համայնքներում, տեղում համոզվել, թե բնակիչների և համայնքներում գործող բանկերի, խանութների, գեղեցկության սրահների և սպասարկում իրականացնող այլ կազմակերպությունների աշխատակիցների կողմից ինչպես են պահպանվում հակահամաճարակային կանոնները: Համայնքների ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում կրկին հորդորել են բոլորին՝ հետևել պարետի որոշումներով սահմանված հակահամաճարակային կանոններին և խստորեն կատարել դրանց պահանջները՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-19 16:04:13