Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով այսօր այցելել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով այսօր այցելել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ 16.05.2020

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով այցելել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Մարզպետը քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանի հետ զրուցել է COVID 19 -ի հետևանքով ստեղծված իրավիճակում ուսանողների կրթության կազմակերպման հարցերի շուրջ: Այնուհետև մարզպետ Արարատ Գրիգորյանը և քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը հանդիպել են ուսանողների հետ: Մարզպետը ողջունել է քոլեջի ուսանողներին և շնորհավորել նրանց՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ, մաղթելով՝ առաջադիմություն ուսման մեջ և նվաճումներ գիտության տարբեր ուղղություններում: Քոլեջի բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողներին Արարատ Գրիգորյանն իր անունից պատվոգրեր է հանձնել և մաղթել` շարունակական կրթություն: Հանդիպմանը քննարկվել են հեռավար կրթության կազմակերպմանը վերաբերող և ուսանողներին հետաքրքրող մի շարք այլ հարցեր:

Պարետի որոշմամբ սահմանափակվում է Արենի համայնք մուտք ու ելքը

Պարետի որոշմամբ սահմանափակվում է Արենի համայնք մուտք ու ելքը 16.05.2020

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 77 16 մայիսի, 2020 թվական ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  Անցաթութուղթ-ձևանմուշի օրինակ ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 77 16 մայիսի, 2020 թվական ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ղեկավարվելով <Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին> Հայաստանի Հանրապետության կառավարության...

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ 15.05.2020

Սիրելի հայրենակիցնե՛ր: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ՝ ընտանեկան երջանկություն և առողջություն: 1993 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը տոնել որպես Ընտանիքի միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունը կոչին միացել է 2011 թվականին: ՀՀ ԱԺ-ն 2011 թվականի փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին> օրենքը, որով մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես ամրագրվել է որպես Ընտանիքի օր: Սիրելինե՛րս, յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի չափանիշը տվյալ պետության ընտանիքների բարօրությունն է: Այն պետության զարգացման հիմքն է: Ուստի՛, մեզանից յուրաքանչյուրն ապահովելով սեփական ընտանիքի բարօրությունը, նպաստում է նաև պետության զարգացմանն ու առաջընթացին: Հարգելի՛ հարենակիցներ, ընտանիքը սիրո, հարգանքի, հոգատարության, հանդուրժողականության աղբյուր է: Այն քաղաքակիրթ հասարակության

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց մարզի մի քանի ընտանիքներ և շնորհավորեց նրանց  Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց մարզի մի քանի ընտանիքներ և շնորհավորեց նրանց Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ 15.05.2020

Մայիսի 15-ին, Ընտանիքի միջազգային օրվա առիթով, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանն այց կատարեցին մարզի Ազատեկ, Հորբատեղ, Գնդեվազ գյուղեր և Եղեգնաձոր քաղաք: Արարատ Գրիգորյանը և նշված համայնքների ղեկավարներն այցելեցին սոցիալական դժվարություններ հաղթահարած մի քանի ընտանիքներ: Հանդիպումների ընթացքում մարզպետը շնորհավորեց բոլորին՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, ծաղիկներ նվիրեց ընտանիքների մայրերին և սննդի տոպրակներ՝ երեխաներին: Արարատ Գրիգորյանը զրույցի ընթացքում ծանոթացավ նրանց ապրելու պայմաններին, ընտանիքի ապրուստը վաստակելու միջոցներին: Ընտանիքները, ուր այցելեց մարզպետ Արարատ Գրիգորյանը, կարողացել են հաղթահարել իրենց առջև եղած դժվարությունները: Նրանք տանիքի խնդիր են լուծել կամ ընտանեկան փոքր բիզնես հիմնել և կարողանում են հոգալ ընտանեկան խնդիրները: Նշված բոլոր ընտանիքներում խնդիրների լուծման հիմքն առողջ ընտանեկան հարաբերություններ, փոխադարձ հարգանքն ու սերը միմյանց հանդեպ: Սիրով ներկայացնում ենք մարզպետ Արարատ Գրիգորյանի այցելած ընտանիքների հետաքրքիր պատմությունները, որոնք մեզ է տրամադրել մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը:

Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով:

Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: 14.05.2020

 Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: https://www.facebook.com/armgovernment/photos/a.1870159819673740/3083346305021746/?type=3&theater

ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 148 աշակերտի  ՀՀ ԿԳՄՍ ծրագրով  տրամադրվել  է տեխնիկական միջոցներ` hեռավար ուսուցման գործընթացին նրանց  մասնակցությունն ապահովելու նպատակով

ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 148 աշակերտի ՀՀ ԿԳՄՍ ծրագրով տրամադրվել է տեխնիկական միջոցներ` hեռավար ուսուցման գործընթացին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով 12.05.2020

ՀՀ հանրակրթական դպրոցներում իրականացվող հեռավար ուսուցմանը Վայոց ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրով, 148 հատ տեխնիկական միջոցներ (գրասալիկ (պլանշետ), հեռախոս և նեթբուք) է տրամադրել մարզի դպրոցներին: Բաշխումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած սկզբունքով: Դրանք տրամադրվել են ընտանիքում երկու և ավելի դպրոցահասակ և որևէ սարք չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաև ծնողազուրկ կամ միակողմանի ծնողազուրկ երեխաներին: COVID-19-ի դեմ համակարգված պայքարի և հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու ծրագրի շրջանակներում

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:34:13