Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյան.կոչ եմ անում և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից

ՀՀ պարետ Տիգրան Ավինյան.կոչ եմ անում և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից 17.07.2020

Սիրելի՛ հայրենակիցներ, Այս կիրակի՝ հուլիսի 19-ին Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Վարդավառին սպասում ենք բոլորս: Այն ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որը միշտ յուրահատուկ խանդավառությամբ ենք տոնում՝ բակերում, հանրային վայրերում՝ չտարբերելով ընկեր, բարեկամ ծանոթ կամ անծանոթ: Իսկ այդ օրը միմյանց ջրելն ու աղավնիներ բաց թողնելը խորհրդանշում են համաշխարհային ջրհեղեղը և ջրհեղեղից մարդկության փրկությունը: Ցավոք սրտի, այս տարվա մեր «ջրհեղեղը»` կորոնավիրուսի համավարակը, դեռ չի նահանջում, և մենք շարունակում ենք անզիջում պայքար մղել դրա դեմ: Վստահ եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար, և օրեր անց կունենանք վարակակիրների թվի շեշտակի աճ՝ այդպիսով ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար, լարվածություն առաջացնելով ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար և խաթարելով առկա հավասարակշռությունը: Հետևապես, կոչ եմ անում և հորդորում

Ի գիտություն

Ի գիտություն 17.07.2020

  Հուլիսի 28-ին, ժամը 12։00-ին տեղի կունենա Ջերմուկ  համայնքի ավագանու 5-րդ նիստը: Օրակարգը՝ այս հղումով : 

Սուբվենցիոն ծրագրերով ՀՀ Վայոց ձորի մարզում կտեղադրվի 6 հակակարկտային կայան

Սուբվենցիոն ծրագրերով ՀՀ Վայոց ձորի մարզում կտեղադրվի 6 հակակարկտային կայան 17.07.2020

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր, Արենի, Ելփին, Խաչիկ, Չիվա և Ռինդ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով կիրականացվի 6 հակակարկտային կայանների տեղադրում: Կայանների տեղադրումը կարևոր նշանակություն կունենա նշված բնակավայրերի բնակիչների գյուղարտադրանքը կարկտահարման վնասներից պաշտպանելու առումով: Տարիներ շարունակ այդ բնակավայրերում պարբերաբար տեղացող կարկուտը վնասել է մարդկանց արտադրած խաղողի, պտղի և բանջարաբոստանային մշակաբույսերի բերքը: Ծրագրի իրականացումը ոչ միայն վնասվելուց կպահպանի նշված բնակավայրերում մշակվող գյուղատնտեսական արտադրանքը, այլև կնպաստի մարզում գործող գյուղարտադրանքի վերամշակումով զբաղվող ձեռնարկությունների հումքի ապահովման խնդիրների լուծմանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 12,600,000 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 5,775,000 ՀՀ դրամ(45,8%), իսկ պետության կողմից տրամադրվող գումարի չափը 6,825,000 ՀՀ դրամ(54,2%): Ըստ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի՝ հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքների համար մրցույթը կայացել է ս/թ

Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության նպատակով մրցույթի մասին 17.07.2020

ՀՀ Վայոց ձորի Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է , որ 2020թ.-ի օգոստոսի 18-ին ժամը՝ 11:00-ից Մալիշկայի համայնքապետարանում՝ հասցեն 1 փող. 1 շ տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության նպատակով մրցույթ: Հողավանդակ 1

Ի գիտություն

Ի գիտություն 15.07.2020

Հուլիսի 22-ին, ժամը 11։00-ին տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու 7-րդ նիստը, հետևյալ օրակարգով․

Վայոց ձորում նոր տիպի  կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի դեմ պայքարի շրջանակներում հանրային իրազեկման արշավը շարունակվում է

Վայոց ձորում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի դեմ պայքարի շրջանակներում հանրային իրազեկման արշավը շարունակվում է 15.07.2020

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի տարածումը կանխելու աշխատանքների շրջանակներում ՀՀ Վարչապետի աշխատակազմը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի համավարակի տարածման շարունակական աճը, հանրապետության ողջ տարածքում համատեղ նախաձեռնել են hանրային իրազեկման արշավ: Արշավի նպատակն է՝ հանրության ուշադրության կենտրոնում պահել անվտանգ վարվելակերպի կանոնների պահպանման կարևորությունը, քանի որ, 3 ամսից ավելի շարունակվող համավարակի պայմաններում մարդկանց զգոնությունն արդեն թուլացել է և իրազեկման տարբեր ձևաչափեր կիրառելու անհրաժեշտություն է առաջացել։ Հուլիսի 9-ից, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ, մարզկենտրոն Եղեգնաձորում, ժամը 17։00-ից 20։00-ը գործում են տեղեկատվական տաղավարներ, որտեղ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները հանրությանն իրազեկում են COVID-19-ի համավարակից պաշտպանվելու վարքականոնների մասին և տրամադրում՝ դիմակ, ձեռնոց ու ալկոգել։ Մարտի 16-ից, համավարակի

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 16:16:22