Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: 14.05.2020
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: https://www.facebook.com/armgovernment/photos/a.1870159819673740/3083346305021746/?type=3&theater

ՀՀ հանրակրթական դպրոցներում իրականացվող հեռավար ուսուցմանը Վայոց ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրով, 148 հատ տեխնիկական միջոցներ (գրասալիկ (պլանշետ), հեռախոս և նեթբուք) է տրամադրել մարզի դպրոցներին: Բաշխումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած սկզբունքով: Դրանք տրամադրվել են ընտանիքում երկու և ավելի դպրոցահասակ և որևէ սարք չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաև ծնողազուրկ կամ միակողմանի ծնողազուրկ երեխաներին: COVID-19-ի դեմ համակարգված պայքարի և հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու ծրագրի շրջանակներում

Մարզի կարիքավոր 350 ընտանիքներ ստացան առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների փաթեթներ 12.05.2020
COVID 19-ի հետևանքները մեղմելու նպատակով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, համագործակցելով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ, Վայոց ձորի թեմի միջոցով կրկին օգնություն է տրամադրել Վայոց ձորի մարզի կարիքավոր ընտանիքներին: Աջակցությունը, պարենային փաթեթների (29 կիլոգրամանոց) տեսքով, ստացել են մարզի 350 ընտանիքներ, որոնցից 170 ընտանիքների ցուցակը կազմել է Վայոց ձորի մարզպետարանը՝ հավաքագրվելով մարզի համայնքներից տրամադրված տվյալները, իսկ 180 ընտանիքների ցուցակը կազմել է Վայոց ձորի թեմը: Օգնության չափը կազմել է շուրջ 5 մլն դրամ: Շնորհակալություն ենք հայտնում Մայր Աթոռին և Վայոց ձորի թեմին` բարի կամքի դրսևորման և մարզի կարիքավոր ընտանիքներին առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներով ապահովելու համար:

Արարատ Գրիգորյանն այցելել է <Վայք գրուպ> գինեգործարան 12.05.2020
Այսօր, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Նարեկ Մարտիրոսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանն աշխատանքային այցով եղան Վայք քաղաքում գործող ՓԲԸ գինեգործարանում՝ տեղում արտադրական գործընթացներին և գինեգործին հուզող խնդիրներին ծանոթանալու նպատակով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի և հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, 3 տոննա կարտոֆիլի սերմացու տրամադրեց Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ, Վայք համայնքի Ազատեկ և Եղեգիս համայնքի մի խումբ բնակավայրերի բնակիչներին: Վայոց ձորի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը նշեց, որ Վայոց ձորի մարզում կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված օժանդակության շրջանակում, մարզի բնակիչներին տրամադրվեց կարտոֆիլի սերմացուի վերջին խմբաքանակը, սակայն թիրախային օժանդակությունը շարունակվելու է՝ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների տեսքով: